ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան» դաշինքում ՀՀՇ-ականության սինդրոմ

01.12.2017 23:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ծառուկյան» դաշինքում ՀՀՇ-ականության սինդրոմ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց եւ քվերակվեց «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Արդյունքում այն հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չստացավ, սակայն բավական ուշագրավ էր, թե ով ինչպես քվեարկեց:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

Ո՛չ ավել, ո՛չ պակաս ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» ցանկությանը կողմ քվեարկեց նաեւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Մինչդեռ ընդամենը հաշված օրեր առաջ խորհրդարանական լսումների ժամանակ նույն խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը կարեւորեցին ՀՀ-ի որդեգրած «եւ-եւի» քաղաքականությունը ու ընդգծեցին, որ խնդիրներ պետք է փնտրել ոչ թե ԵԱՏՄ-ում, այլ Հայաստանում: Ամեն դեպքում, թե որքանո՞վ է Ա. Զուրաբյանը հանձնաժողովում հայտնել խմբակցության տեսակետը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ. «Կարծում եմ` սա Արարատ Զուրաμյանի սեփական նախաձեռնությունն է եւ քաղաքական դիրքորոշումը: Նմանատիպ քննարկում խմբակցությունում տեղի չի ունեցել, ինչից բնականաμար ենթադրվում է, որ սա խմբակցության պաշտոնական տեսակետը չէ»:

Այս դեպքում, ինչպե՞ս հասկանալ խմբակցության տեսակետին դեմ գնալու Ա. Զուրաբյանի փորձը, մեզ հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ շեշտեց. «Խմբակցության տեսակետը խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել եմ ե՛ւ ես, ե՛ւ պարոն Մելքումյանը: Բայց նաեւ մենք հաշվի ենք առնում, որ Արարատ Զուրաբյանը ՀՀՇ կուսակցության նախագահն է: Իսկ ՀՀՇ-ն իր արտաքին քաղաքականությամբ որոշակի առումով մի քիչ այլ կողմնորոշում ունի: Այնպես որ, կարծում եմ` ճիշտ կլինի նաեւ դիմեք պարոն Զուրաμյանին»:

Ինչեւէ, հետաքրքիր կլիներ նաեւ պարզել, թե ինչպես է հարազատ դաշինքի ՀՀՇ-ականության սինդրոմին վերաբերվում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը բավական մտերիմ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավար կազմում, հատկապես Բելառուսում: Չնայած հիմա արդեն մանդատ ստացած Ա. Զուրաբյանին դաշինքի հետ համահունչ դարձնելը բավական բարդ է, ուստի` մնում է դիմել «Ծառուկյան» դաշինքի անդամ Հակոբ Հակոբյանին, որը խոստացել էր իրենց քաղաքական ուղուց շեղվողների մասին ծիծաղելի մուլտֆիլմեր նկարահանել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА