ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր զարգացումներ Զատիկյանների գործով.«Սպանություն պատվիրողը պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման»

02.12.2017 12:41 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր զարգացումներ Զատիկյանների գործով.«Սպանություն պատվիրողը պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման»

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Խաչատրյանի վճիռը անհամեմատ մեղմ է, նա պետք է խստագույնս պատժվի եւ դատապարտվի ցմահ ազատազրկման: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Զատիկյանների ներկայացուցիչ, փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը նկատելով.

Ինչն էր 15-ամյա աղջկա ինքնասպանության պատճառը. Բացառիկ մանրամասներ

- Եվ մենք դրան հասնելու համար չենք շրջանցելու եւ ոչ մի դատական ատյան, արդեն իսկ Վերաքննիչ քրեական դատարան ենք դիմել, որպեսզի Խաչատրյանը ցմահ ազատազրկվի: Դատական առաջին նիստը արդեն նշանակվել է:

Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել ու պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА