ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դպրոցականը ոստիկանությանն է հանձնել ընկերոջն ու ուսուցչուհուն, ովքեր սիրեկաններ էին

03.12.2017 15:57 ՔՐԵԱԿԱՆ
Դպրոցականը ոստիկանությանն է հանձնել ընկերոջն ու ուսուցչուհուն, ովքեր սիրեկաններ էին

ԱՄՆ Տեխասի նահանգի Հյուսթոնից 23-ամյա Միշել Շիֆֆերը մեղադրվում է 16-ամյա դպրոցականի բռնաբարության մեջ:

Միշելն աշխատում էր Սայփրեսի միջնակարգ դպրոցում և սիրավեպ էր սկսել իր աշակերտներից մեկի հետ, ով այն ժամանակ միայն 15 տարեկան է եղել, գրում է New York Post-ը:

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց. ամբաստանյալները ներկա չէին

Սիրահարները միասին գաղտնի ժամանակ էին անցկացնում, երբ ֆասթֆուդի ռեստորանում հերթական ընթրիքի ժամանակ նրանց ճանաչել է տղայի համադասարանցին: Լրտեսը հետևել է, թե ինչպես են սիրահարները միասին մոտեցել տանը, կես ժամ նստել ավտոմեքենայի մեջ, իսկ հետո տուն մտել, որտեղ ինչպես նա ենթադրել է, նրանք սիրով են զբաղվել:

Անչափահասն այդ մասին պատմել է դպրոցի տնօրեն Չերիլ Հենրիին, իսկ նա էլ՝ ոստիկանությանը, և պատմության ուսուցչուհուն մեղադրանք են առաջադրել:

Հարցաքննության ժամանակ Միշելը ստիպված է եղել խոստովանել, որ 15-ամյա տղայի հետ սիրավեպ է ունեցել: Նա որոշել է ոչինչ չթաքցնել քննությունից և պատմել արկածի մասին բոլոր մանրամասնություններով՝ ընդհուպ այն մասին, որ սեքսից առաջ իրենք միասին հաճախ ավտոմեքենայի մեջ խոտ են ծխել:

Միշելը կալանավորվել է, սակայն հետո բաց է թողնվել 30 հազար դոլարի գրավի դիմաց: Նա արդեն զրկվել է աշխատանքից և դպրոցական ապարտամենտներից, այժմ նա ստիպված է բնակարան վարձակալել:

«Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ուսանողներին և թույլ չտալ ոչ պատշաճ բնույթի նման հարաբերություններ»,- հայտնել է դպրոցի տնօրենը:

Ուսուցչուհու դատը սպասվում է դեկտեմբերին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА