ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ահաբեկչության զոհերի հարազատները Մերկելին քաղաքական անգործության մեջ են մեղադրել

02.12.2017 21:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ահաբեկչության զոհերի հարազատները Մերկելին քաղաքական անգործության մեջ են մեղադրել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց նամակ է ստացել Բեռլինի Սուրբ Ծննդյան շուկայում մեկ տարի առաջ ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհված տասներկու անձանց հարազատներից ու մտերիմներից, գրում է Spiegel Online- ը:

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ․ ԱՄՆ փոխնախագահ

Նամակի հեղինակներն իրենց դժգոհությունն են հայտնել Գերմանիայում ահաբեկչական սպառնալիքի դիմակայության մակարդակին եւ կառավարության ղեկավարին «քաղաքական անգործության» մեջ են մեղադրել, ինչը, իրենց կարծիքով, հանգեցրել է 2016 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:

 «Թեեւ, իհարկե, աշխարհում որեւէ երկիր չի կարող ահաբեկչական հարձակումներից բացարձակ անվտանգություն երաշխավորել, Գերմանիայում ահաբեկչության դեմ պայքարի հիմնարար արհեստավարժություն չկա», - ասվում է նամակում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА