ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա վետերանն սպանել է թոռանը

03.12.2017 17:27 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա վետերանն սպանել է թոռանը

Վորոնեժում Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա վետերանը կյանքից զրկել է սեփական թոռանը: Նշվում է, որ 37-ամյա տղամարդու սպանության պատճառ է դարձել այն, որ նա 15 տարի ագրեսիվ վերաբերմունք էր դրսևորում սեփական ընտանիքի հանդեպ:

Մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում. փոխնախարարը՝ Լարսի մասին

Ըստ life.ru-ի, նշվում է, որ թոշակառուի թոռը տառապում էր ալկոհոլիզմից և մշտապես տանը սկանդալներ էր սարքում: Տարեց տղամարդը բազմիցս օգնություն ստանալու համար դիմել է ոստիկաններին, սակայն իրավապահների այցելությունները որևէ ազդեցություն չեն թողել ժառանգի վրա:

Այս անգամ տղամարդը հերթական անգամ հյուր է եկել և սկսել սպառնալ հարազատներին: Հարբած վորոնեժցին՝ ձեռքերը թափահարելով, ուղղվել է դեպի պապը: Թոշակառուն այդ պահին փոքրիկ դանակով մատիտ էր սրում, որով էլ վնասվածք է պատճառել թոռանը:

Տարեց մարդը շտապօգնության բրիգադ է կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել թոռան կյանքը:

Այժմ քննությունը պետք է որոշի, թե որ հոդվածով որակի վետերանի գործողությունները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА