ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուսահատված մայրը խեղդամահ է արել իր մանկահասակ դստերը

03.12.2017 21:04 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հուսահատված մայրը խեղդամահ է արել իր մանկահասակ դստերը

Մայրը խեղդամահ է արել իր մանկահասակ երեխային, ով մոտ 2 տարեկան էր` պատճառաբանելով, թե ի վիճակի չի եղել նրան խնամել, կերակրել եւ որոշել է այդպիսով դադարեցնել նրա տանջանքները: Ընդ որում` հուսահատված մայրը աղջկա ձեռքերին զուգագուլպաներ է անցկացրել, որպեսզի փոքրիկն իրեն չճանկռոտի:

67-ամյա տղամարդը՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

26-ամյա կինն աշխատանք չի ունեցել եւ ապրել է պետության հատկացրած օգնության հաշվին: Սպանությունից հետո նա ընտանիքի անդամներին ասել է «Ես սպանել եմ նրան, դա արդեն արվել է: Ես չէի կարողանում նրան կերակրել, իսկ հիմա նա այլեւս չի տանջվի: Ես այլեւս չէի կարողանում դա հանդուրժել: Ես այնքան եմ հոգնել»:

Երիտասարդ մայրն ապրել է մորաքրոջ հետ` Բուենոս-Այրեսի արվարձանում, ով պատմել է, որ աղջիկը երեխայի հետ փակվել է ննջարանում եւ ժամերով այնտեղ մնացել` չնայած դուրս գալու բազմաթիվ խնդրանքներին: Իսկ երբ ի վերջո դուրս է եկել` ձեռքերին պահած է եղել փոքրիկի մարմինը` ծածկոցով փաթաթված եւ սկսել է վազել փողոցով:

Հարեւանուհուն հաջողվել է հասնել հետեւից, բայց փոքրիկն արդեն կապտած է եղել, եւ նրան վերակենդանացնելու փորձերն արդյունք չեն տվել: Մորը մեղադրանք են առաջադրել սպանության համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА