ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստանիսլավսկու անվան թատրոնը «Մշակութային կանգառ-2017»-ը եզրափակեց Գյումրիում

04.12.2017 21:05 ՄՇԱԿՈՒՅԹ
Ստանիսլավսկու անվան թատրոնը «Մշակութային կանգառ-2017»-ը եզրափակեց Գյումրիում

Դեկտեմբերի 3-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը եզրափակիչ «մշակութային կանգառ» ունեցավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնում: Գյումրեցի մանուկների համար Թատրոնը նախատեսել էր Օ.Եմելյանովայի «Երեք խոզուկները» ներկայացումը (բեմադրիչ`Նորա Գրիգորյան)։ Հանդիսասրահում ներկա փոքրիկներն ուշադիր հետևում էին բեմում զարգացող գործողություններին ու ակամայից դառնում հեքիաթի մասնակիցը. հուշում խոզուկներին թաքնվել Գայլուկից և այլն:

Ռուսական թատրոնը վերջապես նոր գեղարվեստական ղեկավար ունի

Փոքրիկ Բոգդանը տատիկի հետ էր եկել ներկայացում դիտելու.

«Տպավորիչ ներկայացում էր: Այն ինձ շատ դուր եկավ, բայց ամենաշատը Գայլուկին եմ հավանել»,- տղան այստեղ ցույց տվեց Գայլի պարը:

Բոգդանի տատիկը` տիկին Տանյան, համակարծիք էր. «Մեր փոքրիկներին դուր եկավ այս ներկայացումը: Ամեն ինչ շատ լավ էր, և մենք գոհ ու շնորհակալ դուրս եկանք հանդիսասրահից»:

Մեկ այլ հանդիսական ավելացրեց.
«Ես երեք երեխայի մայր եմ, և մեզ շատ դուր եկավ այս ներկայացումը: Բեմում չորս դերակատար էր աշխատում, և նրանց հաջողվեց ուրախ տրամադրություն հաղորդել, շնորհակալություն: Այս կարգի ներկայացում վաղուց չէինք տեսել: Թատրոն հաճախ ենք գալիս, և նման առիթները բաց չենք թողնում»: 
 Ներկայացման մեջ ներգրավված էին թատրոնի երիտասարդ դերասաններ Լև Նալբանդյանը` 1-ին Խոզուկ, Վազգեն Հովհաննիսյանը` 2-րդ Խոզուկ, Անտոն Աղաջանյանը` 3-րդ Խոզուկ ու Արեն Խաչատրյանը`Գայլ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА