ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՀԿ-ն սահմանին դիտարկում կանցկացնի

05.12.2017 12:19 ԹԵՄԱ
ԵԱՀԿ-ն սահմանին դիտարկում կանցկացնի

Վաղը` դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Այս մասին տեղեկացնում են Արցախի հանարապետության Արտաքին գործերի նախարարությունից:

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու արցախա-ադրբեջանական շփման գծում

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА