ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թանկացումներն առաջին հերթին խփում է աղքատ խավի գրպանին

05.12.2017 13:46 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թանկացումներն առաջին հերթին խփում է աղքատ խավի գրպանին

Հունվարի 1-ից Հայաստանի սպառողական շուկայում մի շարք ապրանքատեսակներ կթանկանան, ինչը կապված է Մաքսային տուրքերի բարձրացման հետ:
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նկատեց, որ սպառողական շուկայում թանկացումներ կան ե՛ւ առաջին անհրաժեշտության, ե՛ւ լայն սպառման  ապրանքների մասով. «Բայց մենք ունենք այլ հնարավորություն, ԵՄ-ի հետ ստորագրել ենք համաձայնագիր եւ կարող ենք այն ապրանքները, որոնք թանկանում են, փորձենք ներկրել ԵՄ երկրներից եւ ավելի մրցունակ հնարավորություններ ստեղծել: Իհարկե, կան ապրանքներ, որոնք չենք կարող ներկրել ԵՄ-ից, օրինակ սեղմած գազի թանկացումը` կապված ակցիզային հարկի բարձրացման հետ, չենք կարող որեւէ ազդեցություն ունենալ, որովհետեւ բնական մոնոպոլիայի  կարգավիճակում է գազը եւ այստեղ դժվար թե կարողանանք ազդել, ամեն դեպքում առաջիկայում: Որոշ ապրանքներ օրինակ կարագ եւ այլն, մենք կարող են ներկրել այլ երկրներից եւ պետք է կոչ անենք մեր գործարարներին, որպեսզի այնպես անեն, որ մեր սպառողը ծանրությունը շատ չզգա: Մեր գործարարների ակտիվության արդյունքում կարող ենք չեզոքացնել այդ ամենը: Օրինակ բենզինի, գազի գնով ոչինչ չենք կարող անել, սրանք այն ապրանքներն են, որոնք ազդում են գնագոյացման վրա, սակայն մյուս ապրանքնատեսակների մասով շատ արագ պետք է նոր շուկաներ գտնել»,-ընդգծեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե թոշակներն ու աշխատավարձերը առանց բարձրացրնելու, մտավախություն չկա՞ որ թանկացումը եղած ճգնաժամն ավելի կխորացնի, Ս. Բագրատյանը նկատեց. «Սա խփում է սոցիալապես աղքատ խավի գրպանին, եթե ճիշտ ձեւակերպենք, այնտեղ գրպան էլ չի մնացել: Հատկապես երեսուն տոկոս աղքատության պատկերին վտանգավոր իրողություն է թանկացումները: Եթե ապրանքները չթանկանային եւ չազդեին գների վրա, մենք կարող էինք ասել , որ դիմացեք այս ռեժիմին, բայց այստեղ արդեն դիմանալու խնդիր չկա, կոնկրետ կենսապահովման խնդրի առջեւ են կանգնած, ոչ թե մինիմալ զամբյուղի, այլ կենսապահովման տարբեր ռեժիմների: Մենք չեն կարողանում ապահովել միմալը, ինչը վտանագովր է, պետք է շատ արագ միջոցառումների ցանկ ներկայացնենք, որպեսզի մեղմենք սոցիալական այդ խմբի վրա ճնշումները»,-եզրափակեց Սերգեյ Բագրատյանը:

«ԱՄՈՒԼՍԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՄԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԽԻՍՏ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ Է ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА