ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաակաշվիլիին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում

05.12.2017 15:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաակաշվիլիին սպառնում է 3-5 տարվա ազատազրկում

Այսօր` դեկտեմբերի 5-ին, Կիևում անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայում սպառնում է 3-5 տարվա ազատազրկում, գրում է Ria Novosti գործակալությունը:

Մինչեւ տարվա վերջ Իրանը կներկայացնի նոր զենիթահրթիռային համալիր

Հայտնել էինք, որ Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տունն այսօր առավոտյան խուզարկել են: Այդ պատճառով նա բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնացել ցած նետվել: Ավելի ուշ հաջողվել է Սաակաշվիլիին կտուրից հետ քաշել:

Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները հարցաքննելու են քաղաքական գործչին:

«Սաակաշվիլիին մեղադրում են սահմանադրական կարգի տապալման փորձի համար»,- ասել է նրա փաստաբանը:

Կարդացեք նաև` Սաակաշվիլին փորձել է ցած նետվել բարձրահարկ շենքի կտուրից (ուղիղ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА