ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հետայսու եվրագործընկերների մասին` կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

05.12.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հետայսու եվրագործընկերների մասին` կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

Նախորդ շաբաթ Հայաստանին տհաճ անակնկալ մատուցվեց Կիեւից, որտեղ տեղի ունեցած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) ժամանակ ընդունվեց հայկական պատվիրակությունից գաղտնի մշակված հակահայկական բանաձեւ: Ընդ որում` այս բանաձեւին կողմ քվեարկեցին 8 երկիր: Եվ եթե Ադրբեջանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Մոլդովայի կողմից կողմ քվեարկելը միանգամայն բնական էր, տարածքներ կորցրած Վրաստանին էլ` ինչ-որ տեղ հասկանալի, բայց բավական տարօրինակ էր Հայաստան-Եվրամիություն նոր ստորագրված խորը եւ համապարփակ համաձայնագրի ֆոնին տեսնել, թե ինչպես են հակահայկական բանաձեւին կողմ քվեարկում եվրագործընկերները` ԵՄ անդամ Ռումինիան, Հունաստանը, ինչպես նաեւ Ալբանիան: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու. Վարչապետ

– Եկեք սպասենք, դեռ կտեսնենք, թե այդ բանաձեւն ինչքանո՞վ կպահպանվի: Միեւնույն ժամանակ, նշեմ, որ սա եվրագործընկերների հետ որեւէ առնչություն չունի: Սա Ադրբեջանի փորձերն է` գիտակցելով, որ գնացքն այլ ուղղությամբ է գնում, ամեն ձեւով ինչ-որ քայլեր են ձեռնարկում: Նույնիսկ կարծում եմ` այդ բանաձեւն այդպես էլ կմնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА