ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաշատի թատրոնը կհամալվի շուրջ 19 մլն դրամ արժեք ունեցող գույքով

06.12.2017 13:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտաշատի թատրոնը կհամալվի շուրջ 19 մլն դրամ արժեք ունեցող գույքով

ՀՀ կառավարության նիստի վաղվա օրակարգում է ընդգրկված Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին գույք հանձնելու մասին որոշման նախագիծը:

Ընտրե՞լ, թե՞ նշանակել գեղղեկին, սա է ռուսական թատրոնի խնդիրը

Նախագծի համաձայն, ՀՀ մշակույթի նախարարության աշխա­տա­կազմին ամրացված 19 300 000 ՀՀ դրամ հաշ­վեկշռա­յին արժեքով գույքը, որի մեջ մտնում են բեմի հանդերձանք, լուսային, ձայնային սարքա­վորում­ներ եւ տեխնիկա  ան­ժամ­­կետ, անհատույց օգտագործման իրավունքով կհաձնվի Արտաշատի թատրոնին: Իսկ գույքի անհատույց օգտագործման պայ­մա­նագրի կնքման եւ հանձնման-ընդունման աշխա­տանք­նե­րի կատարումը տեղի կունենա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА