ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱՀԿ-ն շփման գծում դիտարկում է անցկացրել

06.12.2017 14:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
ԵԱՀԿ-ն շփման գծում դիտարկում է անցկացրել

Դեկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։   

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ԵԱՀԿ-ն կանդրադառնա սահմանի վիճակին․ «Ժողովուրդ»

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА