ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան դաշինքը» կողմ չէ «Ընտանեկան բռնության» մասին օրենքին

08.12.2017 11:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ծառուկյան դաշինքը» կողմ չէ «Ընտանեկան բռնության» մասին օրենքին

«Ընտանեկան բռնության» օրենքին քվեարկած 12 դեմ եւ 6 ձեռնպահը եղել են «Ծառուկյան դաշինք»-ից: Բացի այդ, քվեարկությանը չեն մասնակցել ընդհանուր 7 պատգամավոր: Այսպիսով, «Ծառուկյան դաշինքի» 31 պատգամավորներից ներկա էին 28-ը եւ ստացվում է, որ «Ծառուկյան դաշինքից» ընդամենը վեցն էին կողմ այդ օրինագծին, իսկ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը քվեարկել է ձեռնպահ: Այն վեց պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել, դա խմբակցության կանանց մի մասն է, մեկ տղամարդ եւ արեւմտամետ համարվող: Դա Եվրաինտգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է, ՀՀՇ-ական կարկառուն դեմքերից՝ Արարատ Զուրաբյանը, Իվետա Տոնոյանը, Լուիզա Սարգսյանը, Կարինե Պողոսյանը, Շաքե Իսայանը: Ի դեպ ազգությամբ ռուս եւ ԱԺ-ում ռուս համայնքի ներկայացուցիչ, եւս «Ծառուկյան դաշինք»-ից Տատյանա Միքայելյանը ձեռնպահ է քվեարկել օրենքին:   

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Քվեարկության արդյունքները այստեղ. 

Ա. Հակոբյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА