ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրանի հոգեւոր առաջնորդն Ալիեւին զգուշացրել է` չթպրտաս, ականջներդ կքաշեմ լակոտ». քաղաքագետ

09.12.2017 13:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Իրանի հոգեւոր առաջնորդն Ալիեւին զգուշացրել է` չթպրտաս, ականջներդ կքաշեմ լակոտ». քաղաքագետ

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ կարծիքով` Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագիրը որեւէ կերպ չի կարող նպաստել Արցախյան հիմնախնդրի լուծմանը: Ըստ նրա, ԵՄ-ն ի դեմս Ֆրանսիայի ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որն Իրանի դեմ սկսել է հատուկ սիոնիստական քաղաքականություն եւ ոչ մի կերպ չեն ցանկանում անդրադառնալ Արցախյան խնդրին: Նրա խոսքով` 25 տարի շարունակ  Մինսկի խմբի որեւէ երկիր  փորձ էլ չի արել ճանաչելու Արցախը որպես անկախ երկիր. «ԵՄ-ն չի կարող որեւէ քայլ անել, բացի այն քայլերից, որն անում է իր ներկայացուցիչ երկիրը` Ֆրանսիան»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց քաղաքագետը եւ ընդգծեց, որ այս հարցում հայերն իրենց հույսը դրել են արդարության վրա, մինչդեռ 2007-08 թվականներին Արցախի Հանրապետության  հետ պետք է կնքեին միջպետական, փոխադարձ ռազմական օգնության պայմանագիր, որով Ադրբեջանին կզրկեին խոսակցական այն «դրույթիկի»ց, որ Հայաստանը զորքերը պետք է դուրս բերի Արցախից. «Այդ դեպքում Հայաստանն Ադրբեջանին կասի, դու ով ես, Ստեփանակերտն ինձ խնդրել է, որ ես այստեղ լինեմ հավերժ: Էրդողան ես, ինչ ես գնա ինչ ուզում ես արա, կարող ես զուգարան նստել եւ դուրս չգալ, կարող ես Ալլահին աղոթքով հազար ու մի բան խնդրել»,-նշեց քաղաքագետը: Ըստ նրա, հայկական կողմը պետք է իրականացներ նաեւ երկրորդ քայլը` 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո պետք է դադարեցներ մասնակցությունը բանակցային գործընթացին, ստիպելով, որպեսզի հաշվի նստեն Ստեփանակերտի հետ. «Այս հարցում պետք է ցուցաբերել քաղաքական կամք»:
Ըստ քաղաքագետի, Արցախում ռազմական գործողությունների վերսկսումը ե՛ւ հնարավոր է, ե՛ւ ոչ. «Հնարավոր չէ այն պատճառով, որ Ալիեւին Իրանի հոգեւոր առաջնորդը շատ խիստ զգուշացրել է, որ չթպրտաս, ականջներդ կքաշեմ լակոտ: Բայց սադրանքներն ու կրակոցները սահմանին կլինեն, ինչը ադրբեջանական կողմից պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն է: Թուրքը մնում է թուրք, այն հայը, որ սա մոռանում է, հայ չէ»,-եզրափակեց քաղաքագետը:

Արամ Ա-ն լռում է եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, բայց խառնվում հայաստանյան քաղաքականությանը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА