ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միթե՞ Սոբչակը ուզում է, որ Ռուսաստանի հրապարակով վազեն մեր «սաակաշվիլիները»․Պուտինը՝ Նավալնիի մասին

14.12.2017 18:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Միթե՞ Սոբչակը ուզում է, որ Ռուսաստանի հրապարակով վազեն մեր «սաակաշվիլիները»․Պուտինը՝ Նավալնիի մասին

Միթե՞ Սոբչակը ցանկանում է, որ Ռուսաստանի հրապարակով վազեն մերր «սաակաշվիլիները»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով Քսենիա Սոբչակի հարցին Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ, որը քրեական գործերի մեջ է մեղադրվում եւ նրան թույլ չի տրվում մասնակցել ընտրություններին:

ԱՄՆ-ն մտավախություն ունի 2018-ի ամերիկյան ընտրություններին Չինաստանի և ԿԺԴՀ-ի հնարավոր միջամտության հարցով

Պուտինի խոսքով՝  նշված անձը Սաակաշվիլիի ռուսական տարբերակն է, եւ նրանք ցանկանում է ապակայունացնել իրավիճակը երկրում։ «Մենք այդ ամենի միջով արդեն անցել ենք։ Ռուս ժողովուրդը նմանատիպ  ոչինչ չի ցանկանում եւ թույլ չի տա։ Մրցակցություն պետք է լինի եւ կլինի։ Հարցը արմատականության մեջ է։ Իսկ իշխանությունները մրցակցությունից չեն վախենում։ Ժողովրդավարությունը երկխոսություն է, դրան եմ ես սպասում»,-ասել է Պուտինը։

Նա նաեւ նշել է, որ եթե ընդդիմությունը չունի ծրագիր, եւ ինքը գա իշխանության, դա կբերի «մայդան»-ի, իսկ փողոցներով կվազեն «սաակաշվիլիներ»։ Պուտինը նաեւ նշել է, որ ընդդիմությունը պետք է ժողովրդին ներկայացնի գործողությունների ծրագիր․ «Միթե՞ Սոբչակի «Բոլորի դեմ» ծրագիրը դրական ծրագիր է»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА