ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյոն պետք է բացատրություն տա

15.12.2017 11:08 ՍՊՈՐՏ
Մոուրինյոն պետք է բացատրություն տա

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից բացատրություն է պահանջել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի խաղից առաջ կատարած հայտարարության վերաբերյալ: Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն ընկնում են նույնիսկ թեթեւ քամուց, փոխանցում է Sky Sports-ը:  «Նրանք ունենք հրաշալի ֆուտբոլիստներ եւ ֆանտաստիկ մարզիչ: Սակայն, եթե հարցնեք, թե ինչն ինձ դուր չի գալիս մրցակցի թիմում, կասեմ, որ նրանք շատ արագ են կորցնում հավասարակշռությունը: Մի քիչ քամի, եւ նրանք ընկնում են»,- ասել էր Մոուրինյոն:  Պորտուգալացի մասնագետը պետք է բացատրություն տա մինչեւ դեկտեմբերի 18-ը: Դեռ չի նշվում, թե ինչ պատիժ է սպառնում նրան:  Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիից հետո 2 թիմերի միջեւ տեղի էր ունեցել զանգվածային բախում, որը, ըստ բրիտանական մամուլի, հրահրել էր հենց Մոուրինյոն:

Նվերնե՞ր են պետք. Մխիթարյանը՝ «Արսենալի» գովազդում (լուսանկար)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА