ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ավելի շուտ քաղաքական բլեֆի է նման, քան թե` լուրջ քայլի»

15.12.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ավելի շուտ քաղաքական բլեֆի է նման, քան թե` լուրջ քայլի»

ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հանրության շրջանում ունեցած վարկանիշի մասին «Իրավունքը» զրուցեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ:

Դանիել Իոաննիսյանն ու իր մայրը «մեծ» շնորհակալություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին (արխիվային տեսանյութ)

– Պարոն Ադիբեկյան, որքանո՞վ Ա. Զեյնալյանը կարող է ընդդիմության այլընտրանքային նախագահի թեկնածուն դառնալ, եթե անգամ «Ծառուկյան» դաշինքն էլ որոշի սատարել նրան:

– Վարկանիշային գործիչների շրջանակում նման անուն-ազգանուն գոյություն չունի: Եթե մենք հիմա հարցում անենք` գոնե քչից-շատից քաղաքականապես գրագետ բնակչության շրջանակում, երեւի, նրան կիմանան միայն իր ընտրատարածքի որոշ տոկոսը: Ամբողջ Հայաստանի տարածքում վարկանիշ ձեռք բերելու համար, նա դեռ պետք է շատ աշխատի, որ լինի ճանաչելի եւ այնպիսի ճանաչելի, որ իրեն կարողանան զորավիգ կանգնել ու ընտրվի, ինչը բավականին բարդ է: Այնպես որ, սա ավելի շուտ քաղաքական բլեֆի է նման, քան թե` լուրջ քայլի: 

– Իսկ նույն «Ելք»-ում տեսնո՞ւմ եք վարկանիշային քաղաքական գործիչների, որոնք կարող էին առաջադրվել` որպես ՀՀ նախագահի թեկնածու: 

– Ընդհանուր առմամբ` նրանց վարկանիշը, որպես քաղաքական ուժ, բավականին թույլ է: Ավելին` նույնիսկ Գագիկ Ծառուկյանը, որն իրենցից 3-4 անգամ ուժեղ է, էլի դժվարություն կունենա` առաջադրել իր թեկնածությունը: Այսօր իշխանական կոալիցիան բավականին ուժեղ է եւ հանրային կարծիքում բավականին լուրջ հենք ունի: Հետեւաբար, իրենց համար հեշտ կլինի ինչ-որ մեկին անցկացնել` հույս դնելով, որ հանրությունը կընդունի նման թեկնածուի, եւ առարկություններն էլ շատ մեծ չեն լինի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА