ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

17.12.2017 17:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 126,640,394 ԱՄՆ դոլար  482.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  120,505,239 ԱՄՆ դոլար 484.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ո՞ր քաղաքական ուժն է քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ գնել

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 20,232,891 դոլարի առք և վաճառք 482.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,270,419 եվրո 568.23դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,579,747 եվրո 570.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,450,741,046  ՌԴ ռուբլի 8.15 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 746,149,912 ՌԴ ռուբլի 8.24 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА