ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մնացել էր` կայքերի բերանները փակեք». Հայկ Բաբուխանյան

19.12.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մնացել էր` կայքերի բերանները փակեք». Հայկ Բաբուխանյան

ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ 13 տարեկան աղջիկների պատվաստումների վերաբերյալ թեմայով քննարկում, որին ներկա էին պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, բժիշկներ եւ փորձագետներ` հանրային հատվածից: Ընդ որում` մասնագետների գերակշիռ մասն էլ ելույթներ էին ունենում եւ հարցերին պատասխանում հենց ՀՀ առողջապահության նախարարի «դիրիժորությամբ»: Այնպես որ, մի շարք մտահոգիչ հարցադրումների կողքին, նաեւ «Գարդասիլի» ջատագովների պակաս չեղավ:

Կուտակայինի հարցում եւս Սերժը ճիշտ էր, Նիկոլը` սխալ

«ԳԱՐԴԱՍԻԼԻ» ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ ԱԳՐԵՍԻՎ ԷԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Այդ թվում ներկաներից ԳԱԱ մոլեկուլային կենսաբանական ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտության խմբի ղեկավար, ոմն ՀՈՎԱԿԻՄ ԶԱՔԱՐՅԱՆ իր ելույթում այնպես էր ոգեւորված կուրծք ծեծում` ներկայացնելով, թե ինչքան լավ եւ ճիշտ պատվաստանյութ է «Գարդասիլը», որ ակամայից կարելի էր ենթադրել, որ վերջինս պարզապես անձնական շահ կամ հանձնարարություն ունի դրա համար: Ի դեպ, վերջինիս հատկապես հուզել էր այն, որ iravunk.com կայքը պարբերաբար լուսաբանում է պատվաստանյութի վերաբերյալ մտահոգիչ խնդիրների մասին: Պակաս ոգեւորված եւ հուզված չէր նաեւ առողջապահության կազմակերպիչ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ, ում կարծիքով` բոլորը քննարկման ժամանակ ստում էին, բացի իրենից: Հատկապես ուշագրավ էր, որ պարոնայք իրենց գարդասիլասիրությամբ գերազանցեցին անգամ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, որոնք, ըստ էության, կրկնում էին այն, ինչ մինչեւ այժմ են ասել: Այսինքն` համացանցում տարածված տեսանյութերն իրականությանը չեն համապատասխանում, ոչ մի երկիր չի հրաժարվել «Գարդասիլից», եւ դրա կիրառումը մեր երկրում մի հոյակապ ծրագիր է: Մինչդեռ հակափաստարկները բավական ծանրակշիռ էին: Սակայն մինչ դրանց անդրադառնալը, ներկայացնենք ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ տեսակետը:

«ՉՓՈՐՁԵ՛Ք ՈՉ ՄԵԿԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼ»

Հ. Բաբուխանյանը հակադարձելով կասկածելի շահ հետապնդողին` կարգի հրավիրեց նշելով` որ չի կարելի բացասական վերաբերվել այն լրագրողներին, ովքեր բարձրացնում են հարց եւ դրա շուրջ տարբեր մեկնաբանություններ ներկայացնում:

– Երբ քննարկվում է նման հարց, բնականաբար, մենք` պատգամավորներս, պետք է քննարկենք հարցն իր այն ամբողջ լայնությամբ, որը, ցավոք սրտի, բժիշկը չի տեսնում: Բժիշկը տեսնում է բժշկական ուղղությունը, մենք նայում ենք երկրի անվտանգության հարցը, եւ այն չի լուծվում միայն բժշկական հարցերով: Եվ շատ լավ է, որ քննարկում ենք, բայց վատ է, երբ որոշ անձինք իրենց թույլ են տալիս անպարկեշտ դիտարկումներ, մասնավորապես` այն լրագրողների հասցեին, ովքեր բարձրացնում են հարցը: Հիմա ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր ներկայացնում են տվյալներ այդ պատվաստման դեմ, դրանք սխալ, կեղծ, անփույթ տվյալներ են կամ` պատվիրված: Իսկ ով ասում է, թե դա լավ է, նրանք ճիշտ են: Ավելին` այն գիտնականները, ովքեր ասում են, սա սխալ է, կամ մտահոգություն են հայտնում, անգրագետ են: Իսկ ես կարող եմ  հակառակն ասել` այ դուք, որ դոշ եք ծեծում, գուցե այդտեղ շահագրգռվածությո՞ւն ունեք: Մենք գործ ունենք համաշխարհային գիգանտի հետ: Եվ եթե կան կողմ ու դեմ կարծիքներ, մենք այստեղ հավաքվել ենք հենց դրա համար: Իսկ եթե դուք սկսում եք մատնանշել այս կայքը, այն կայքը.... Չհասկացա, ուզում եք մի հատ էլ կայքերի բերաննե՞րը փակել ու ասել` ինչո՞ւ եք հարց բարձրացնում: Այնպես չէ, որ մեր երկրում ինչ որ արվել է մինչեւ այսօր, այդ թվում` առողջապահության համակարգում, մենք ստացել ենք փայլուն արդյունքներ: Ես 25 տարի է քաղաքականության մեջ եմ եւ տեսել եմ շատ դեպքեր, երբ մեզ հավաստիացրել են, որ 100 տոկոսով լավ է լինելու, ընդ որում` ոչ միայն առողջապահության, այլեւ տնտեսության, բնապահպանության եւ այլ ոլորտներում, հետո ասել են` սխալվեցինք: Այնպես որ, յուրաքանչյուր հարց ինչքան շատ քննարկվի, ուսումնասիրվի, լսենք բազմակողմանի կարծիքներ, միայն օգուտ է` հարցի ճիշտ ճանապարհը հայտնաբերելու համար: Եվ խնդրում եմ, այսուհետ` նման քննարկումների ժամանակ, չփորձեք ոչ մեկի բերանը փակել: 

«Զսպաշապիկ» Ծառուկյանի՞ն

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊԱՊԻԼՈՄԱ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ

Պատգամավորի կարծիքով` գուցեեւ կարելի է մի փուլ անցկացնել եւ փորձել ամփոփել այն, իսկ հետո շարունակել երկրորդ փուլը: Բայց միեւնույն ժամանակ, ներկայացրեց Ղազախստանից ստացած իր նամակը, որտեղ ասված էր, որ այդ երկրի Առողջապահության նախարարությունը պետական ծրագրի շրջանակում 2013 թվականին պապիլոմավիրուսի դեմ  պատվաստումներ է իրականացրել, իսկ ներկա պահին այդ որոշումը չի թարմացվել եւ չի իրականացվում: «Պետք է հասկանանք, ի՞նչ է կատարվում այնտեղ, ինչո՞ւ են հրաժարվել», - ասաց Հ. Բաբուխանյանը: Ի դեպ, փորձագետներից հարց հնչեց Իսրայելի վերաբերյալ, որին այդպես էլ մեծ հաշվով չարձագանքեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Իսրայելը նույնպես պատրաստվում է հրաժարվել այս պատվաստումից: 

Նշենք, որ Հ. Բաբուխանյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ պոլիկլինիկաների աշխատանքին, ապա խոսեց սկրինինգային ծրագրի մասին. «Այստեղ շատ կանայք կան, բայց ես խիստ կասկածում եմ, որ բոլորը ստացել են զանգեր, թե եկեք, ստուգվեք այդ ծրագրով: Կասկածում եմ անգամ, որ որեւէ մեկն է այստեղ ստացել այդպիսի զանգ: Դրա համար, եթե մենք ունենք մի ծրագիր, որից հետո պիտի մշակեինք մի ձեւ, որով ստուգեինք, կանխարգելեինք, ինչո՞ւ չենք անում ամբողջությամբ եւ մեծ ուշադրություն ենք դարձնում երկրորդին: Ես դեմ չեմ, միգուցե, երկուսը պետք է զուգահե՞ռ լինի: Եվ այդ առումով խնդրում եմ` առաջին տարբերակը նույնպես գործադրել` իր ամբողջ պոտենցիալով»: Քննարկմանը ներկա կանայք փաստեցին, որ որեւէ մեկը նման զանգ չի ստացել պոլիկլինիկայից: 

«ԱՆ ՍԿՐԻՆԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է»

Քննարկման ժամանակ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցադրումը, թե ինչո՞ւ քննարկմանը ներկա չէ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ներկաներին շփոթեցրեց, իսկ բանախոսը բացեց հարցի փակագծերը. «Նախ սկսեմ սկրինինգային ծրագրից, որը, ըստ էության, կարելի է ասել 7-8 տարվա ընթացքում ձախողվել է, եւ այդ ձախողման պատասխանատուն եղել է Համաշխարհային բանկի պաշտոնյա Սերգեյ Խաչատրյանը, որն այսօր եւս մնում է իր պաշտոնին ու որեւէ տույժի չի ենթարկվել: Ավելին` պատասխանատու է «Գարդասիլով» պատվաստումների համար: Ի՞նչ երաշխիք կա, որ սա եւս չի ձախողվի: Չնայած արդեն իսկ ձախողվում է: Ս. Խաչատրյանը համառորեն խուսափում է հանրային քննարկումներին մասնակցելուց: Նոյեմբերի 22-ին ԱՆ-ում կազմակերպված քննարկմանը չի մասնակցել, նոյեմբերի 24-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցած քննարկմանը` եւս, այսօր էլ չի մասնակցում: Մինչդեռ իր ձախողած սկրինինգային ծրագրի պատճառով տարիների ընթացքում տասնյակ կանայք հիվանդացել են արգանդի պարանոցի քաղցկեղով եւ մահացել են»: Այնուհետեւ Հ. Այվազյանը ներկայացրեց Եվրամիության դեղամիջոցների եվրոպական գործակալության տվյալները, որտեղ գրանցվում են «Գարդասիլ» պատվաստանյութի հետեւանքով առաջացած կողմնակի ազդեցությունները. «Գրանցվել են 15 հազար անհատական դեպքեր, ընդ որում` եթե VAERS-ի տվյալների բազայի դեպքում ասում են, թե այնտեղ ծնողներն էլ կարող են գրանցվել եւ նշել կողմնակի ազդեցությունների մասին, ապա այստեղ ճնշող մեծամասնությունը մասնագետներն են հաղորդումներ տալիս: Եվ ամենաշատը գրանցվել են նյարդային համակարգի խանգարումներ, ընդ որում` ԵՄ-ն դասակարգել է այս խանգարումները երկու խմբի` լուրջ եւ ոչ լուրջ»: Այստեղ չմոռանանք նշել, որ քննարկմանը ներկա չէին ո՛չ նյարդաբաններ, ո՛չ էլ գինեկոլոգներ, որոնք կկարողային ներկայացնել պատվաստման կողմնակի ազդեցությունների մասին: 

Ծառուկյանը դեսանտ է իջեցրել խորհրդարան (Տեսանյութ)

ՄԻՆՉԵՎ ԱՅՍՕՐ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ» ՊԱՏՎԱՍՏՎԵԼ ԵՆ 89 ՀՈԳԻ 

Ինչեւէ, Հ. Այվազյանը եւս մեկ աղմկոտ փաստ ներկայացրեց` առ այն, որ ԱՆ-ն ներկայացնում է «Գարդասիլի» վերաբերյալ փորձաքննության արդյունքներ, որոնք անցկացվել են Նիդերլանդներում. «Այո՛, այդ փորձաքննությունն անցկացվել է Նիդերլանդներում, բայց ո՞վ է անցկացրել, հենց արտադրող Merck ընկերությունը: Ինչպե՞ս հավատանք, երբ նա շահագրգիռ կողմ է: Մանավանդ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2012 թվականին ԱՄՆ դատարանը այդ ընկերությանը դապարտել է մեկ միլիարդ դոլար տուգանքի` իր դեղամիջոցի հետ կապված կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար»: Բանախոսը ներկայացրեց նաեւ տվյալներ, որ «Գարդասիլով» պատվաստման մեկնարկին պատվաստվել է 6 հոգի, իսկ մինչեւ այսօր` 89, ապա հարց հնչեցրեց. «Եթե այդպիսի հրաշք պատվաստանյութ է, ո՞ւր են այն հարյուրավոր, հազարավոր բժիշկները, ովքեր մեծ ուրախությամբ առաջին, երկրորդ կամ երրորդ օրը իրենց երեխաներին պատվաստել են: Չկան: Հրապարակային դաշտում 10 հոգի կողմ է խոսել այս պատվաստմանը, 4 հոգի` այս կամ այն չափով դեմ, որից երեքն ասել են, որ իրենց երեխաներին չեն պատվաստելու: Այսինքն` այնպես չէ, որ մեր բժիշկներն ուրախությամբ իրենց երեխաներին տանում են մասսայական պատվաստման»: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА