ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը հաստատեց Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա դե Կիրշներին ձերբակալելու որոշումը

22.12.2017 15:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանը հաստատեց Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա դե Կիրշներին ձերբակալելու որոշումը

Արգենտինյան դատարանը մերժել է սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների փաստաբանների կողմից նրա նախնական կալանավորման մասին որոշման բողոքարկումը՝ 1994 թվականին Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում պայթյունի հետաքննությանը խոչընդոտելու մեղադրանքների կապակցությամբ:

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Համապատասխան որոշումը դեկտեմբերի 21-ին հրապարակված է Դատական տեղեկատվության կենտրոնի կայքում։ «Հաստատել Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների նախնական կալանավորման որոշումը, որի կատարումը կապված է խորհրդարանական արտոնությունների զրկման գործընթացի արդյունքից, ինչը պահանջվել է դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կողմից»,-ասված է փաստաթղթում:

Միեւնույն ժամանակ վերադաս ատյանը չհիմնավորված է համարել Ֆեռնանդես դե Կիրշներին «հայրենիքի դավաճանության» մեղադրանքի առաջադրումը, քանի որ քրեական օրենսգրքի այդ հոդվածի տակ ընկնող գործողությունները պետք է կատրված լինեն «պատերազմի պայմաններում»:

Դատավորների նախնական որոշման համաձայն, պետության նախկին ղեկավարը կասկածվում է «իշխանության չարաշահման», «ծանրացուցիչ հանգամանքներով պարտակումների» եւ ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

Գործի հարուցումից հետո Ֆեռնանդես դե Կիրշների փաստաբանները, որն ազատության մեջ է մնում շնորհիվ խորհրդարանական անձեռնմխելիության, եւ գործի մյուս ֆիգուրանտների (որոնք արդեն ձերբակալված են) փաստաբանները բողոքարկել են Բոնադիոյի վճիռը, ինչպես նաեւ խնդրել են պաշտոնանկ անել նրան: Պաշտպանության կարծիքով, նրա որոշումները հակասում են օրենքին եւ քաղաքական դրդապատճառներ ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА