ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աբրահամ Ռուսսոն որոշել է վերադառնալ կնոջ ու երեխաների մոտ

24.12.2017 15:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աբրահամ Ռուսսոն որոշել է վերադառնալ կնոջ ու երեխաների մոտ

Վերջերս ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ երգիչ Աբրահամ Ռուսսոն 12 տարվա ամուսնությունից հետո որոշել է բաժանվել կնոջից ու լքել 2 երեխաներին: Արտիստի կնոջ՝ Մորելա Ֆերդմանի խոսքով՝ երգիչն արդեն մի քանի ամիս իրենց հետ չի ապրում ու չի հետաքրքրվում դուստրերի որպիսությամբ:

Սակայն woman.ru-ն գրում է, որ օրերս 48-ամյա Ռուսսոն հայտարարել է, որ մտադիր է պահպանել ընտանիքը: Նշվում է, որ երգիչը մասնակցել է ռուսական հեռուստաշոուներից մեկին («Իրականում»), անցել ստի դետեկտորի փորձությունն ու խոստովանել, որ անկախ առկա խնդիրներից, պատրաստ չէ բաժանվել կնոջից ու երազում է նրա հետ վերամիավորվելու մասին:

Ռուսսոն հաստատել է, որ անում է հնարավոր ամեն բան ընտանիքը փրկելու համար:

«Հիմա մենք Մորելայի հետ բանակցում ենք: Ես հասկացել եմ, որ չեմ ուզում ամուսնալուծվել: Ճիշտ է, խնդիրներ ու տարաձայնություններ շատ ունենք, բայց դրանք լուծվող հարցեր են»,-StarHit-ին տված նոր հարցազրույցում ասել է Ռուսսոն:

Որոշել եմ խանութս փակեմ ու գնամ երկրից. հարկային տեռորից տուժածները ահազանգում է

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА