ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՐԿԵՍԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ, ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ «ԵԼՔ»

22.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՐԿԵՍԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ, ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ «ԵԼՔ»

Քրեական դատավարության օրենքի շուրջ բուռն կրքեր են բորբոքվել հայրենի խորհրդարանում: «Ելքիստները» դահլիճը լքելուց առաջ իրենց սեղաններն օգտագործել են թմբուկի տեղ, իսկ չար լեզուներն ասում են, որ Ծառուկյան դաշինքի երկու պատգամավոր անգամ բոքսել են զմիմյանս... Ինչեւէ, բայց բոլոր դեպքերում «Ելքը» ու հատկապես Նիկոլ Փաշինյանը ԱԺ աշխատանքը, ռսի ասած «բալագանի» վերածելու հարցում անգերազանցելի են: 

Արշակ Սադոյանը նոր դաշինք է ստեղծում՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար

ՆԻԿՈԼԸ, «ՍԱԴԻ ԳՈՔՈՐԸ» ԵՎ ԱՅԼՈՔ

Հինգշաբթի առավոտվանից Ազգային ժողովը քննարկում էր, թե նախօրեին քվեարկած հարցերից մեկը իրականում սահմանադրական էր, թե` ոչ: Ինչպես հայտնի է երեկ ԱԺ նախագահ Ա. Բաբոլոյանը հայտարարեց, որ օրենքը սահմանադրական է: Սակայն նրան «սխալ հանեց» Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ասելով, որ օրենքը սահմանադրական չէ: Առավոտվանից «Ելք»-ի պատգամավորները հայտնում են իրենց վրդովմունքը, որ Հ1-ը հարցը լուսաբանելիս հիմք է վերցրել Դավիթ Հարությունյանի կարծիքը եւ հայտարարել, որ «Ելք»-ը սխալմամբ ասաց, որ հարցը սահմանադրական է եւ «սարքեց» դրա անցնել չանցնելու աղմկահարույց հարցը խորհրդարանում: Սակայն այսօր ՀՀԿ-ական Գեւորգ Կոստանյանը իր ելույթում ասաց, որ ոչ թե կառավարությունն է որոշում մենք ինչպես աշխատենք, այլ մենք ենք որոշում: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ Բաբլոյանը իր հայտարարության համար հիմք է ընդունել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի եւ համապատասխան վարչության կարծիքները: Իր հերթին ընդդիմությունը մեկ պաշտպանում էր Դավիթ Հարությունյանին` ասելով, որ պետք չէ նախարարի վրա մուննաթ գալ, մեկ պաշտպանում էր Բաբլոյանին` ասելով, որ ինչ իրավունք ունի նախարարը մունաթ գա ԱԺ նախագահի վրա: Ամենազավեշտալին այն է, որ այս ամբողջ անիմաստ քաշքշուկը տեղի է ունենում այնպիսի օրակարգային հարցերի շրջանակում, որոնք որեւէ առնչություն չունեն «բազարի» թեմայի հետ, եւ հենց դա է կանոնակարգի ամենամեծ խախտումը:

Բայց այդ ամբողջը, կարծես թե, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հեչ վեջը չէր: «Ելքն» էլ ամեն քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում էր վերցնում, եւ դա այնքան կրկնվեց, որ արդեն այդ ընդմիջումների հաշիվը կորցրին: Չորրորդ 20 րոպեանոց ընդմիջմանը գնալուց առաջ Արա Բաբլոյանին հաջողվեց երկու քվեարկություն անցկացնել, բայց նա չկարողացավ դիմադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր գործընկերների բարձր բղավոցներին եւ երրորդ քվեարկությունից առաջ, թեեւ, մեծամասնությունը պահանջում էր քվեարկություն, հայտարարեց ընդմիջում, ինչով բավարարեց «Ելք»-ի պահանջները, սակայն առննչվեց ՀՀԿ-ականների դժգոհությանը: Տեսնելով, որ Հանրապետականների համբերությունը հատում է նա ընդմիջումը հայտարարելուց հետո հայտարարեց քվերակություն, ինչով բավարարեց ՀՀԿ-ի պահանջները, սակայն ստիպեց ղժղժալ «Ելք»-ին: Արդյունքում «Ելք»-ի ղժղժոցը ավելի մեծ ներգործություն ունեցավ Բաբլոյանի վրա եւ նա նորից դադարեցրեց քվեարկությունը եւ հայտարարեց ընդմիջում: 

Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները

Այս ծիծաղ առաջացնող ընթացքում ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը տեղից բարկացած հայտարարեց, որ ԱԺ ղեկավարությունը «սադի գոքորները» չեն, որ ինչպես ուզեն այնպես էլ վարվեն: Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ Շարմազանովը այդ արտահայտությունը ասել է անձամբ Բաբլոյանին:

ԻՆՉ ՊԱՏՎԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

«Ելք» խմբակցության ղեկավարը այնպիսի հմտությամբ էր ԱԺ աշխատանքը վերածում կրկեսի, կարծես կրկեսում աշխատելու երկար տարիների փորձ ունեցած լիներ: 

Ն. Փաշինյանին հաջողվեց ամբողջությամբ խաթարել ԱԺ բնականոն աշխատանքը եւ իրեն ենթարկեցնել ԱԺ նախագահին, որն անմիջապես կատարում է Նիկոլի ցանկացած քմահաճությունը: Կոալիցիայի պատգամավորները արդեն բացահայտ դժգոհություն են հայտնում Արա Բաբլոյանից եւ ինչպես միջանցքում արտահայտեց պատգամավորներից մեկը, «Այ հիմա կհասկանաք Գրիգորիչի ղադրը», նկատի ունենալով այն, որ Գալուս Սահակյանը, իր նախագահության օրոք, երբեք թույլ չի տվել, որ իրեն ծաղրեն եւ հակառակը` ինքն էր հումորով եւ սարկազմով անցկացնում ԱԺ նիստերը եւ թույլ չէր տալիս ընդդիմությանը այդ նիստերը վերածել կրկեսի եւ ծաղրի: 

Մյուս կողմից չի բացառվում, որ Նիկոլի սարքած կրկեսը չի սահմանափակվում ԱԺ նախագահին եւ մեծամասնությանը ծաղրելու ցանկությամբ այլ ունի հեռահար նպատակներ: Վաղուց տարածվում են լուրեր, որ 2018թ.-ի ապրիլյան իշխանակարգի փոխվելուց հետո կփոխվի նաեւ ԱԺ նախագահը, քանի որ Արա Բաբլոյանը չի տիրապետում ԱԺ-ում ծավալվող գործընթացներին: Չի բացառվում, որ Ն. Փաշինյանը, որը ինչպես հայտնի է, որ անմիջական կապ ունի իշխանության որոշ օղակների հետ, իրականացնում է այդ ծրագիրը` ձեւավորելու համար հենց կոալիցիայի մոտ, որ նա ինչպես կուզի այնպես էլ կվարվի Բաբլոյանի հետ եւ որ այդպիսի թույլ նախագահող չի կարելի վստահել ԱԺ-ին գործել ապրիլից հետո, երբ երկիրը կդառնա պառլամենտական կառավարման ձեւով կառավարումով: 

Ի դեպ, Գալուս Գրիգորիչն էլ հայտնեց իր նկատառումները, թե ինչպես պետք է վարվեր պարոն Բաբլոյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում վերցնելը որակեց որպես կանոնակարգի խախտում: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Ելք» խմբակցության այդ քայլն աբսուրդ է:

Դիտարկմանը` ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս 20 րոպե տեւողությամբ ընդմիջում վերցնել, պատգամավորն արձագանքեց. «Թույլ է տալիս, բայց նախագահն էլ ունի դա չհաշվելու իրավունքը: Թող ասի` հիմա մեկը մյուսի հետեւից վերցնում եք, խախտում եք մեր բնականոն աշխատանքը, դնում եմ քվեարկության»,- ասաց նա:

Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել. «168 ժամ»

Հարցին` արդյոք դա նշանակում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սխալ է անում իր գործը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սխալ չի անում: Սակայն վերջին հաշվով սա Ազգային ժողով է, եւ այստեղ բացի օրենսդրությունը կա նաեւ տրադիցիա: Դրանք խրթին բաներ են, որոնք ԱԺ-ին չեն վերաբերում ու չի կարելի է նման խնդիրների մեջ մտնել: Ընդդիմությանը պետք է ցույց տալ իր տեղը»:

ԴԵ ինչ, դեռ ինչքան կրիկեսային ներկայացումներ կտեսնենք պարոն Փաշինյանի եւ «Ելքի» կատարումով: Ծառուկյան դաշինքն էլ փորձում է տեղ-տեղ գլխացավանք ստեղծել ԱԺ մեծամասնության համար, բայց իրենք գոնե այդպիսի հնարքներից չեն օգտվում, գոնե օգտագործում են ԱԺ ամբիոնի եւ քվեարկության կոճակի հնարավորությունը, երբեմն ցուցադրաբար լքում են նիստերի դահլիճը, բայց, այնուամենայնիվ, գոնե չեն զբաղվում աշխատանքը կազմալուծելով: Ըստ ամենայնի, Ծառուկյան դաշինքն էլ լուծում է ՀՀԿ-ի հետ սակարկության դաշտ ապահովելու խնդիրը: Չէ՞ որ հունվարին էլ խորհրդարան են բերվելու որակյալ մեծամասնություն պահանջող սահմանադրական օրենքներ, որոնք պետք է ապահովել պառլամենտական համակարգին ամբողջական անցումը: Համ էլ, երբ հերթը հասնի վարչապետի հարցի լուծմանը այն պահին, երբ ավարտվում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, երեւի թե ծառուկյանականները սակարկությամբ ինչ-որ բան կորզելու առիթը կփորձեն օգտագործել: Գումարած դրան, կա նաեւ արդեն խորհրդարանի կողմից ՀՀնախագահ ընտրելու հարցը, եւ երեւի թե այդտեղ էլ սակարկելու տեղ կլինի: Բայց միաժամանակ այդ ուժը ունի եւ իր խոցելի տեղը` այդ թիմի անդամների կողմից հարկային պարտավորությունները թերանալը, եւ երբ հարկային տեսուչները դրա համար սկսում են նեղել, ԱԺ ամբիոնից միանգամից հնչում են մեղադրանքներ, իբր «հարկային տեռոր» է տեղի ունենում: 

Իսկ թե ՀՀԿ-ի կողմից ով է առաջադրվելու ինչպես վարչապետի, այնպես էլ ՀՀ նախագահի թեկնածու, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մատնանշելով, որ չի կարող խոսել այն հարցերից, որոնք դեռ չեն քննարկվել կուսակցությունում, հորդորեց զինվել համբերությամբ եւ ճիշտ ժամանակին տեսնել այդ բոլոր առաջադրումները: Բայց այդ մասին, ինչպես կասեր պարոն Ծառուկյանը, հաջորդ դասին: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА