ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի Նախագահն այցելել է հարավային հատվածի զորամասեր

24.12.2017 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Արցախի Նախագահն այցելել է հարավային հատվածի զորամասեր

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահն հանրապետության հարավային թեւում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի շուրջ:

Երկրի ղեկավարը կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА