ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՌ ԱՅՍՔԱՆ ՄՈՏ ՉԷԻՆՔ ԵՂԵԼ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ

27.12.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԵՌ ԱՅՍՔԱՆ ՄՈՏ ՉԷԻՆՔ ԵՂԵԼ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆԸ

Թվում էր, թե Հայաստանի համար 2017թ.-ը կարելի է ավարտված համարել ու անցնել այն ամփոփելուն: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին մեկնարկած Վրաստան եւ երեկվա՝ Մոսկվա կատարած այցերը հուշեցին, որ դեռ վաղ է 2017թ.-ը շրջել:

Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԵՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԵՐԸ

ՀՀ նախագահի վրացական այցը մեզ համար միանգամայն ուշագրավ նախապատմություն ուներ: Ծրագրված էր այցը, թե` ոչ, դժվարանում ենք ասել: Սակայն փաստն այն է, որ այդ մասին խոսվեց դեկտեմբերի 20-21-ին: Կոնկրետ օրը ֆիքսելն էական է նրանով, որ դրանից 1-2 օր առաջ՝ դեկտեմբերի 19-ին մեզ համար մեկ շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ:

Այստեղ նախ հիշեցնենք. դեռ անցած ամսվա կեսերին ռուս-վրացական հաշտության թեմայով երկու երկրների բանագնացների՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով Ռուսաստան-Վրաստան հաղորդակցության ուղիների վերագործարկման չարչարկված թեմայով քննարկումները մտել են եզրափակիչ փուլ: Խոսքը հետեւյալի մասին է. որպիսի շրջանցվի Աբխազիայի եւ Հվ.Օսեթիայի քաղաքական ենթակայության հարցը, մշակվում էր ծրագիր՝ այդ տարածքներով առեւտրային հարաբերություններն իրականացնել չեզոք կողմի՝ շվեյցարական SGS ընկերության միջոցով: Ըստ էության, այս ընկերությունը ռուս-աբխազական սահմանին՝ ռուսական մաքսակետում վերցնում է բեռները եւ այն փոխանցում տիրոջը` վրաց-աբխազական սահմանին՝ վրացական մաքսակետում ¥կամ հակառակը եւ նույնը Հվ.Օսեթիայի պարագայում¤: Կոպիտ ասած, SGS-ը փոխարինում է Աբխազիային կամ Հվ.Օսեթիային, ինչը հնարավորություն է տալիս այդ չճանաչված հանրապետությունների քաղաքական խնդիրը շրջանցել եւ ընթացք տալ առեւտրատնտեսական հարաբերություններին:

Եվ ահա դեկտեմբերի 19-ին SGS-ի հետ կնքվեց համապատասխան պայմանագիրը: Ճիշտ է, կան նաեւ այլ պայմանագրերի խնդիր, սակայն փաստն այն է, որ դեկտեմբերի 19-ին այդ ծրագիրը մտավ գործնական փուլ:

Թե ինչ է դա նշանակում Հայաստանի համար, թերեւս բոլորն են հասկանում: Եվ այն, որ այդ գործընթացն ուղղակիորեն վերաբերում է նաեւ Հայաստանին, պայմանագրի ստորագրումից հետո ընդգծեց նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին. «Ֆորս-մաժորային իրավիճակում այդ միջանցքից ¥աբխազական եւ օսեթական ուղիներից- Հեղ.¤ կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը եւ այլ երկրներ...»:

Վրաստանի վարչապետի այս հայտարարության որոշ նյուանսներին դեռ կվերադառնանք: Մինչ այդ՝ գանք ՀՀ նախագահի վրացական այցին: Այսպիսով՝ պատահակա՞ն էր, որ այն անմիջապես հաջորդեց SGS-ի հետ կնքված պայմանագրին: Պատահականության տարբերակն էլ չբացառելով հանդերձ՝ նկատենք, որ ճանապարհների թեման ՀՀ նախագահի այցի առաջնահերթություններից էր: Ամեն դեպքում, Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Ս.Սարգսյանի հայտարարությունը հենց դա է հուշում. «Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առեւտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարեւորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ տրանսպորտը, այդ թվում նաեւ, իհարկե, մեր երկրների տարանցիկ կարողությունների եւ դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը...»: 

Ճապոնիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել «Ջեբի» թայֆունի մոտենալու պատճառով

Սակայն այստեղ մեկ կարեւոր միտք եւս կարելի է նկատել. Ս.Սարգսյանը խոսում է ոչ միայն Վրաստանի, այլ՝ «մեր երկրների», այսինքն՝ նաեւ Հայաստանի տարանցիկ կարողություններից: Եվ նրա հայտարարության մեջ դրա իմաստն էլ կա. «...Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաեւ վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն»:

Այսպիսով, խոսքը գլոբալ կոմունիկացիոն համակարգի մասին է: Այսինքն, աբխազական եւ օսեթական ուղիների առկայության դեպքում միանշանակ է, որ էապես կակտիվանա Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան կապը, այդ թվում՝ բեռնափոխադրումները: Ընդ որում, Վրաստանն այս հարցում լուրջ շահագրգռվածություններ ունի այն առումով, որ կա Իրան-Ռուսաստան բեռնափոխադրումները նաեւ Ադրբեջանով իրականացնելու ծրագիրը, որի գործարկման պարագայում բեռները կշրջանցեն ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ՝ Վրաստանը: Այն դեպքում, երբ աբխազա-օսեթական ուղիների առկայության պարագայում միանշանակ կլինի բեռնափոխադրումների էական աշխուժացում, որը մեծապես ձեռնտու է Վրաստանին: Բացի այդ, Իրանի հետ Վրաստանի կապերն իրոք լրջորեն զարգանում են: Ճիշտ է, Վրաստանը կարող է նաեւ ադրբեջանական ուղիներով իրանական շուկա մտնելու տարբերակ ունենալ: Սակայն փաստն այն է, որ Վրաստանն ունի թուրք-ադրբեջանական առանցքից էական տնտեսաքաղաքական կախվածություն, ինչը գնալով էլ ավելի է մտահոգում Թբիլիսիին: Այսինքն, հայաստանյան ուղին վրացիների համար առավել քան կարեւոր այլընտրանք է:

Մի խոսքով այն, որ այս բոլոր հարցերը լրջորեն քննարկվել են ՀՀ նախագահի վրացական այցի շրջանակներում, կասկածից դուրս է: Դրանից զատ, ըստ ամենայնի, թեման նաեւ ՀՀ նախագահի մոսկովյան այցի օրակարգում կլինի:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Այսպիսով, կարելի է լուրջ հույսեր ունենալ, որ ամենամոտ ապագայում աբխազա-օսեթական ուղիների հարցով Հայաստանը լավ նորություններ կունենա: Ընդ որում, ամենեւին էլ էական չէ, որ այս պահին խոսք գնա աբխազական երկաթուղու մասին: Նկատի ունենք, որ բավական է աբխազական ուղին բացվի ավտոմոբիլային տրանսպորտի համար, որ երկաթուղու վերագործարկումը գա պրակտիկ օրակարգ:

Բայց վերադառնանք Վրաստանի վարչապետի հիշատակված հայտարարությանը: Այսպես, ինչո՞ւ Կվիրիկաշվիլին աբխազական ուղուց պոտենցիալ օգտվողների ցանկին միացրեց նաեւ Թուրքիային: Այստեղ նախ նկատենք, որ հիշատակված զարգացումները լրջորեն մտահոգել են Բաքվին, եւ չբացառենք, որ Ալիեւը կփորձի կազմակերպել Թուրքիայի կողմից Վրաստանին ուղղված ճնշումներ: Այսինքն` չբացառենք, որ Կվիրիկաշվիլին էս գլխից է փորձում նման ճնշումների դեմն առնել՝ ցույց տալով, որ ճանապարհը նաեւ Անկարային է օգուտ:

Մադուրոն Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը բարձրացրել է մոտ 60 անգամ

Բայց սա պարզ տարբերակն է: Նկատի ունենք, որ այս ողջ գործընթացը, ի վերջո, ռուս-վրացական է, որի հետ ուղղակի կապ Հայաստանը չունի: Այսինքն, եթե Անկարան փորձի գործընթացը ձախողել, ապա դա միջազգային հարթակներում կընկալվի, որպես Ռուսաստանի դեմ քայլ: Առավել եւս, որ այս ծրագրով Մոսկվան ոչ թե միայն Հայաստանի շրջապատման հարցն է փորձում լուծել, այլ այն իրոք գլոբալ նշանակություն ունի: Նախ, այս նախագիծն ինչքան էլ որ Աբխազիայի եւ Հվ.Օսեթիայի թեման շրջանցում է, սակայն այս կերպ այդ չճանաչված հանրապետությունների քաղաքական խնդիրը մի քանի քայլով առաջ է մղում: Վերջապես, աբխազական գիծը ընդամենը ՌԴ-Իրան ուղու մասնիկ է, որին հարվածելով, Թուրքիան միանգամից երկու երկրների հետ սրացում է առաջ բերելու: Մինչդեռ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում, երբ ՌԴ-ն բոլորովին նոր աշխարհաքաղաքական կշիռ է ձեռք բերել Մերձավոր Արեւելքում, իսկ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները սրվում են աչքի առաջ, Անկարային պե՞տք է հանուն Բաքվի Մոսկվայի եւ Թեհրանի հետ հարաբերություններում նոր կնճիռներ առաջացնի: Եվ նկատենք նաեւ, որ ՌԴ-ի այդ նոր կշիռը նաեւ Վրաստանի համար է ուղիները վերագործարկելու առումով խթան:

Մյուս կողմից: Այն, որ աբխազական ուղին իրականում շատ կարեւոր է նաեւ Թուրքիայի համար, վերջերս քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք: Նկատի ունենք, որ աբխազական երկաթուղու վերագործարկումը, երբ առկա է նաեւ դեպի Վրաստան տանող երկաթուղին, Թուրքիային հնարավորություն է տալիս ամենակարճ ճանապարհով կապվել ՌԴ-ի հետ: Ընդ որում, աբխազական գիծը Թուրքիային հասցնում է նախ՝ հարավային Ռուսաստան, ապա, ուղղակիորեն կապում Ղրիմի հետ, հաշվի առնելով, որ Կերչի անցումն ուր որ է կգործարկվի: Այսինքն, աբխազական ուղին Թուրքիայի համար նաեւ կարճ անցում է դեպի Ուկրաինա, Հյուսիսային Եվրոպա: Ճիշտ է, կա նաեւ շրջանցիկ տարբերակը՝ Ադրբեջանով: Բայց Թուրքիան առանց այդ էլ Ադրբեջանից մի քանի կախվածություններ ունի եւ հաստատ այլընտրանքից չի հրաժարվի:

Նաեւ նկատենք. վերջերս, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին, Անկարան կրկին այն կապեց ղարաբաղյան խնդրի հետ: Դրանով Անկարան Բաքվին ցույց տվեց, որ հավատարիմ է նրա հետ «եղբայրությանը»: Դրանից հետո, արդեն վրացական ուղիների պարագայում, Էրդողանը հանգիստ կարող է Ալիեւին բացատրել՝ տեսար, ինչ կարող էի, արեցի, իսկ այս հարցում ոչ թե Հայաստանի, այլ՝ Մոսկվայի խնդիրն է:

Եվ, վերջապես այն, որ աբխազական ուղու հետ կապված Կվիրիկաշվիլին խոսեց Թուրքիայի մասին, կարող է նաեւ ակնարկել, որ մինչ այդ կողմերը գոնե նախնական քննարկումներ ունեցել են:

ՄԱԿ-ում մտադիր են մոտ 50 մլն դոլար հատկացնել Վենեսուելայից փախստականների օգնության համար

Բայց այս ամենով հանդերձ, անցած տասնամյակներին աբխազական ուղու վերագործարկման հետ կապված քանիցս վերելքներ եւ վայրէջքներ եղել են: Այսինքն, քանի դեռ ուղին չի գործում, վստահաբար որեւէ բան ասելն անհնար է: Չնայած նաեւ նկատենք, որ երբեք այսքան մոտ չենք եղել այդ ուղու գործարկմանը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА