ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կխնդրեմ` Ձմեռ պապն էլ իր հերթին հատուկ ուշադիր լինի Հայաստանի երեխաների հանդեպ»

27.12.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կխնդրեմ` Ձմեռ պապն էլ իր հերթին հատուկ ուշադիր լինի Հայաստանի երեխաների հանդեպ»

Ամանորի տոնական եռուզեռը բախել է ամենքիս դուռը, իսկ թե ինչպե՞ս է Նոր տարվան պատրաստվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ եւ ի՞նչ է ակնկալում Շան տարուց` 2018 թվականից, «Իրավունքը» պարզեց հենց նրանից:

Խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի. Փաշինյանի հորդորը՝ քաղաքացիներին

– Հետաքրքիր է` այս օրերին սովորաբար զբաղվո՞ւմ եք նախատոնական պատրաստություններով` նվերներ գնելով կամ տոնական սեղանի համար անհրաժեշտ գնումներ կատարելով:

– Զբաղվածության պատճառով, ես արդեն շատ վաղուց չեմ կարողանում մասնակից լինել այդ պրոցեսներին: Իմ ընտանիքի անդամներն են հոգում այդ հոգսերը, եւ այստեղ ես ավելի շատ որպես սպառող եմ մասնակցում: Ինչպես ցանկացած հայ ընտանիք մենք եւս շատ լուրջ ենք վերաբերում թե՛ Ամանորին եւ թե՛ հատկապես Սուրբ ծննդյանը: Սրանք շատ ընտանեկան տոներ են: Ինչպես գիտեք, մենք մեծ ընտանիք ունենք եւ մեզ համար ամենակարեւոր հանգամանքը, ամենամեծ երջանկությունն այն է, որ բոլորս հավաքվում ենք եւ միասին ենք լինում:

– Լինելով երեք երեխաների հայր` շա՞տ թանկ է նստում Ձեզ վրա Ամանորը, թե՞ կողմնակից եք համեստ տոնի:

– Կախված է ըստ մեր հնարավորությունների: Տարբեր տարիների ընթացքում տարբեր են եղել մեր հնարավորությունները: Նվերի խորհրդանիշը անակնկալն է, եւ ամենեւին էլ կարեւոր չէ` թանկ է, թե` էժան: 

– Առհասարակ, ինչո՞վ է տարբերվում Ձեր ընտանեկան Ամանորը:

– Ամենակարեւորը` ջերմ մթնոլորտով: Մեծ նշանակություն ենք տալիս նաեւ տոնածառի զարդարանքին` ամեն տարի տալով դրան նոր ու հետաքրքիր լուծումներ: Անկեղծ ասած, այսքան ժամանակ ոչ մի տեղ դեռ չեմ հանդիպել տիկնոջս զարդարած տոնածառից ավելի գեղեցիկ եւ ճաշակով տոնածառ:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապիկից:

– Միակ իմ ակնկալիքը, որ մեր երեխաները լինեն առողջ ու երջանիկ, ունենան լուսավոր ու պայծառ մանկություն: Կխնդրեմ` Ձմեռ պապն էլ իր հերթին հատուկ ուշադիր լինի Հայաստանի երեխաների հանդեպ:

– 2018 թվականը Շան տարի է, վատատեսներն ասում են` շան օրի ենք հասնելու, լավատեսներն այն կապում են հավատարմության հետ` մեր որդեգրած ուղենիշներին` լինի քաղաքական, թե` այլ: Ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը գալիք տարվա համար:

– Չեմ կարող ասել, որովհետեւ այդ հորոսկոպներով երբեւիցե չեմ հետաքրքրվել, ամեն դեպքում յուրաքանչյուր Նոր տարի իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ:

– Ի՞նչ կմաղթեք Հայաստանին եւ ՀՀ քաղաքացուն:

– Մեր երկրին` խաղաղություն, մեր զինվորներին` անփորձանք ծառայություն, տարեցներին` անհոգություն, երկարակեցություն, երիտասարդներին` ուժ, եռանդ, երեխաներին` պայծառ մանկություն, բոլոր ընտանիքներին էլ առողջություն, ներդաշնակություն:

– Ո՞րը կլինի 2018-ի առաջին կենացը, որի համար բաժակ կբարձրացնեք: 

– Որ 2018 թվականն իր հետ բերի մեր երկրին եւ մեր ժողովրդին նորանոր հաջողություններ, հաղթանակներ, բարեկեցություն եւ բարօրություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА