ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ Ի՞ՆՉ ՏՎԵՑ 2017 ԹՎԱԿԱՆԸ

27.12.2017 20:30 ԹԵՄԱ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ Ի՞ՆՉ ՏՎԵՑ 2017 ԹՎԱԿԱՆԸ

Ամանորին մնացել են հաշված օրեր, եւ բոլորը մեծ ակնկալիքներով եւ հույսով սպասում են 2018 թվականին: Շատերի համար 2017-ը բարեհաջող տարի էր, ոմանց համար էլ` ոչ այդքան:

«Սպայկա». Մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում

Չնայած, հասարակության մեծ մասը ուրախությամբ է նշում, որ 2017 թվականը, ի տարբերություն 2016-ի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ավելի խաղաղ տարի էր:

Այս տարվա ընթացքում ինչ լուրջ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանը` քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում: «Իրավունքը» տարին ամփոփեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փաստեց, որ այս տարվա կարեւոր գործընթացներից մեկը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր.«Այս համաձայնագիրը Հայաստանին նոր հնարավորություններ ու նոր պարտավորություններ է տալիս: Պետք է իմանանք, որ այսօրվա Եվրամիությունն այն չէ, ինչ 2014 թվականին էր` բավականին պառակտված, քաղաքապես թուլացած, միգրացիոն ճգնաժամում եւ այլն: Ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարեւոր քայլն այն էր, որ  հայկական տնտեսությունում սկսել են կիրառել առաջավոր տեխնոլոգիաներ: Հատուկ ուզում եմ նշել արեւային մարտկոցների տեղադրումները: Ժամանակին այդ ոլորտի մասնագետն եմ եղել եւ դա գնահատում եմ, որովհետեւ այն իր հետեւից բերում է որոշակի ենթակառուցվածքների զարգացման, որոնք զբաղված են մանրածախ առեւտրով եւ տեխնոլոգիական խնդիրներով: Այս տարի բացթողում եւս ունեցանք`խնդիրն այն է, որ Հայաստանի գիտատեխնոլոգիական ոլորտն իր դիրքերը բավականին զիջել է: Չնայած, երկու անգամ նվազել է պատենդների գրանցումը, որը լավ չափանիշ է, եւ այս առումով կարծես թե փորձում են բացը լրացնել»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ խոսքով` 2017 թվականն ավելի շատ լայն հնարավորությունների ընձեռման, նաեւ այդ հնարավորությունների չօգտագործման տարի էր. «Հնարավորությունների ընձեռում ասելով` նկատի ունեմ եղած ձեւաչափերը, դրանց ընդլայնումը եւ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաեւ այն նպաստավոր իրավիճակը, որը հնարավորություն տվեց Հայաստանին մեծացնել արտահանման ծավալները: Մասնավորապես` ավանդական շուկա համարվող Ռուսաստանի Դաշնությունը: Ձեռքբերում եմ համարում նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացումը: Այս առումով անելիքներն ավելի շատ մնում են ապագայի համար: Կարծում եմ` ՀՀ կառավարությունը եւ գործարար համայնքը պետք է շատ ուշադիր հետեւեն այն իրադարձություններին, որոնք կատարվում են աշխարհում եւ տարածաշրջանում, ոչ միայն դուրս չմնալու այդ գործընթացներից եւ հետ չմնալու ընդհանուր առաջընթացից, այլեւ որոշակի գործողություններ պլանավորեն: Ըստ իս, տնտեսական առումով այն, ինչ ունեցանք այս տարվա ընթացքում, մեր հնարավորությունները դեռ չի սպառել, օգտագործել ենք դրանց չնչին մասը: Դրա ապացույցն այն է, որ Հայաստանի մաս կազմող Արցախը գրանցել է երկնիշ թվով տնտեսական աճ: Կարծում եմ` այստեղից պետք է օրինակ վերցնել եւ դասեր քաղել»:

Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց

ԵՊՀ դասախոս ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ նկատեց, որ 2017 թվականի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ Հայաստանն անցավ խորհրդարանական համակարագի եւ սահմանադրական հանրաքվեից հետո հանրապետությունում անցկացվեցին համապետական ընտրություններ. «Այդ ընտրություններով նախանշվեց ճանապարհը դեպի պառլամենտարիզմ: Ձեռքբերում եմ համարում նաեւ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Քաղաքական այլ առումներով լուրջ ձեռքբերումներ չի նշմարվել: Լուրջ բացթողումներից էլ կնշեմ այն, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման միտումներ չնշմարվեցին, ավելին` վերջին շրջանի թանկացումները վիճակն ավելի սրեց»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА