ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ կրել, որտե՞ղ եւ ինչպե՞ս դիմավորել 2018 թվականը

31.12.2017 12:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ի՞նչ կրել, որտե՞ղ եւ ինչպե՞ս դիմավորել 2018 թվականը

Նախ հիշեցնենք, եթե որեւէ մեկը չգիտի, որ 2018-ի հովանավորը Դեղին Հողե Շունն է: Արեւելյան օրացույցում այդ կենդանին առանձնահատուկ սիրելի ու նախապատվելի է, քանի որ շունը ջերմություն, հարմարավետություն ու բարի մտադրություններ է նվիրում:

Ինչպե՞ս երեխաներին բացատրենք Էլթոն Ջոնի «Ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ» արտահայտությունը». Բաց նամակ Ն. Փաշինյանին

Եթե դուք մտածում եք, թե որտեղ դիմավորեք 2018-ը, ապա պատասխանը մեկն է՝ հարազատ ու սիրելի մարդկանց շրջապատում: Անհրաժեշտ է ընտրել տոնական հագուստ, սեղանին դնել տարվա տիրոջ սիրելի ուտեստներն ու, իհարկե, ձեռք բերել խորհրդանշական նվերներ:

Նախքան նոր 2018 թվականը դիմավորելը, հարկ է հոգ տանել զգեստապահարանի մասին: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Շունը չի ողջունում շքեղ, պաճուճավոր հագուստները: Նշանակում է, որ հագուստը պետք է առանձնանա համեստությամբ եւ երանգային զսպվածությամբ: Օրինակ, կարճ կիսաշրջազգեստներն ու լայն լանջաբացվածքով զգեստներ ավելի լավ է չկրել: Հագուստի վրա փայլուն ու շքեղ զարդանախշերը նույնպես Շան ճաշակով չեն:

Այսպես, ի՞նչ կրել 2018-ը դիմավորելիս: Ավելի լավ է՝ դասական ոճի հագուստներ: Իսկ ինչ վերաբերում է գույներին, ապա դրանք պետք է լինեն դեղին ու շագանակագույն երանգներ: Զարդերի նկատմամբ նույնպես պետք է կզուսպ լինել: Հիանալի կհամադրվեն արծաթե եւ ոսկյա շղթաները, բնափայտից ուլունքաշարերը եւ ավենտուրինի կամ սաթե զարդերը: Անմիջապես Շնից հնարավորինս հեռացրեք այն ամենն, ինչ նրան իր մրցակիցներին է հիշեցնում՝ ընձառյուծի կամ վագրի  երանգավորմամբ հագուստ կամ նման ոճի այլ բան: Առանձնահատուկ կդիտվեն հագուստի այնպիսի երանգներն, ինչպիսիք են բեժը, մոխրագույնը, ծխագույնը, ոսկեգույնը, սրճագույնը եւ սեւը: Հաշվի առեք՝ ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:

Ամանորյա կերպար՝ սանրվածք, մատնահարդարում եւ դիմահարդարում

Բնական է, ինչպես դիմավորել նոր՝ 2018 թվականը, եթե Ձեր արտաքին տեսքը մնացել է անցյալում: Անհրաժեշտ է շտապ ինչ-որ բան անել, այսինքն՝ նոր սանրվածք, մատնահարդարում եւ դիմահարդարում: Միայն թե՝ ոչ «մարտական» ու նեոնային, այլ բնական ու նուրբ: Դիմահարդարման համար պետք է ընտրել թափվող ստվերաներկ: Երանգները կարելի է տարբեր ընտրել, բայց ավելի լավ է բացառել վարդագույնը։ Փայլուն ստվերաներկերը մի կողմ դրեք: Շանը դուր կգա այն դիմահարդարումը, որը նրբորեն ներդաշնակվում է հագուստի, աչքերի ու շուրթերի գույնի հետ: Նախքան 2018-ը դիմավորելը, անհրաժեշտ է նաեւ կոկիկ ու աչքի չզարնող մատնահարդարում: Եթե որոշեք եղունգների վրա նկարել, ապա բարակ ու հանգիստ երանգներով:

Ամանորյա վարսահարդարման մեջ էլ ամեն ինչ պետք է լակոնիկ ու առանց ավելորդ խոպոպիկների լինի: Կարելի է հյուսք անել կամ պարզապես բաց թողնել վարսերը կամ նուրբ ձեւով հավաքել դրանք:

Ի՞նչ չանել 45 տարեկանից հետո՝ ժամանակից շուտ տատիկի չվերածվելու համար

Այդ հիասքանչ կերպարից Շունը հիացմունքի մեջ կլինի: Իսկ եթե դուք կարճ կտրվածք ունեք, ապա այն կարելի է դեպի վեր յուրովի հարդարել: Սանրվածքը  ֆիքսելու  համար կարելի է գել կամ լաք օգտագործել: Ինչ վերաբերում է մազերի գույնին, ապա այն պետք է բնական լինի, այլ ոչ թե մանուշակագույն կամ բոսորագույն:

Նյութի աղբյուրը՝ astrorok.ru

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА