ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտին Շուլցը գլխավորել է գերմանացի քաղաքական գործիչների 2017 թվականի հակավարկանիշը

29.12.2017 09:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Մարտին Շուլցը գլխավորել է գերմանացի քաղաքական գործիչների 2017 թվականի հակավարկանիշը

Գերմանացիների մեծ մասը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) ղեկավար Մարտին Շուլցին համարում է 2017 թվականի գլխավոր քաղաքական անհաջողակը: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման Kantar Emnid ինստիտուտի հարցման տվյալները, որն անցկացվել է Funke մեդիախմբի հրատարակությունների համար։

Թրամփը վստահ է՝ բոլորն են ցանկանում նրա առաջադրումը 2020 թվականի նախագահական ընտրություններին

Ըստ հարցման տվյալների, գերմանացիների 67 տոկոսը Շուլցին համարում է այս տարվա անհաջողակը, 23 տոկոսը նրան ավելի շուտ որպես հաղթող է նշել, 10 տոկոսը ձեռնպահ է մնացել: Նույնիսկ ԳՍԴԿ-ի ճամբարում Շուլցի գնահակականն ավելի շատ բացասական է. 47 տոկոսը ի դեմս Շուլցի պարտվողի է տեսնում, 25 տոկոսը՝ հաղթողի: Հակավարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Անգելա Մերկելի բավարացի դաշնակից, ՔՍՄ-ի առաջնորդ Հորսթ Զեեհոֆերը. գերմանացիների 61 տոկոսը նրան համարում է տանուլ տված, 25 տոկոսը՝ հաղթող:

Գերմանիայի կանցլեր եւ ՔԴՄ-ի առաջնորդ Անգելա Մերկելն ինքը տարվա քաղաքական անհաջողակների վարկանիշում հայտնվել է երրորդ հորիզոնականում: Մերկելի մասին այս կարծիքը հայտնել է հարցման մասնակիցների 53 տոկոսը, 41 տոկոսը կարծում է, որ նա, այնուամենայնիվ, առաջ է անցնում իր հակառակորդներից: Ընդ որում՝ ՔԴՄ/ՔՍՄ-ի ընտրողների շրջանում Մերկելի վարկանիշն զգալիորեն բարելավվել է (33 տոկոս բացասական գնահատական՝ 62 տոկոս դրականի համեմատությամբ): Ընտրողները նրա զինակից Զեեհոֆերին ավելի շուտ բացասական գնահատական են տալիս, քան դրական (59 տոկոս բացասական գնահատական՝ 28 տոկոս դրականի դիմաց):

Այսպիսով, բոլոր երեք կուսակցությունների առաջնորդները, որոնք հավակնում են Գերմանիայում կառավարող կոալիցիայի ստեղծմանը, հայտնվել են հակավարկանիշի վերին հորիզոնականներում:

Գերմանացի քաղաքական գործիչների շրջանում առավել մեծ հավանություն է վայելում ԳՖՀ-ի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը. գերմանացիների 65 տոկոսը նրան համարում է հաղթող եւ միայն 19 տոկոսը՝ պարտված:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА