ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա Ամանորի լավագույն նվերն է». տղամարդը հայտնաբերել է, որ իր 60 տարվա ընկերն իր հարազատ եղբայրն է

29.12.2017 20:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սա Ամանորի լավագույն նվերն է». տղամարդը հայտնաբերել է, որ իր 60 տարվա ընկերն իր հարազատ եղբայրն է

Ամանորը լի է հրաշքներով: Նման հրաշք այս տոնական օրերին տեղի է ունեցել երկու լավագույն ընկերների՝ Ալան Ռոբինսոնի եւ Ուոլթեր ՄաքՖարլանի կյանքում: 60 տարվա ընկերները օրերս հայտնաբերել են, որ հարազատ եղբայրներ են:

«Սանիթեք»-ը սաբոտաժ չի անում՝ պայմանավորված Տարոն Մարգարյանի հրաժարականով

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 74-ամյա Ուոլթերն ու 72-ամյա Ալանը որոշեցին ԴՆԹ-ի թեսթ հանձնել՝ իրենց նախնիներին հայտնաբերելու համար: Ընկերների ուրախությունն աննկարագրելի է եղել, երբ արդյունքում պարզվել է, որ իրենք ունեն արյունակցական կապ՝ միեւնույն մորից են ծնվել:

Ալանն ու Ուոլթերը ծանոթացել են դպրոցական տարիներին: Այդ օրերից սկսած՝ նրանք անբաժան ընկերներ են եղել: Պարոն ՄաքՖարլանը երբեք չի ճանաչել իր կենսաբանական հորը, իսկ պարոն Ռոբինսոնին մանկուց որդեգրել են, այնպես որ՝ նա երբեք չի տեսել իրական ծնողներին:

«Սա իմ կյանքի լավագույն ամանորյա նվերն է: Ես մի եղբայր ունեի, որը 19 տարեկանում մահացել է, այդպիսով՝ էլ չեմ ունեցել ոչ եղբայրներ, ոչ էլ զարմիկներ: Միշտ կարծել եմ, որ երբեք էլ չեմ իմանա,. թե ով է եղել իմ կենսաբանական մայրն ու չեմ ճանաչի իրական ազգականներիս, բայց արի ու տես...»,-ասել է պարոն Ռոբինսոնը:

Ի դեպ, եղբայրները որոշել են Ամանորն անցկացնել միասին՝ ընտանիքների հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА