ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բենզեման շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

30.12.2017 23:27 ՍՊՈՐՏ
Բենզեման շարքից դուրս է մնացել երկար ժամանակով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով` ազդրի վնասվածքի պատճառով: Հայտնում է «Marca»-ն:

Հայ բռնցքամարտիկներից երեքը Թուրքիայի միջազգային մրցաշարում դուրս են եկել կիսաեզրափակիչ

«Սերուցքայինները» նոր են վերադարձել ամանորյա արձակուրդից և ֆրանսիացին չի կարողանա մասնակցել հունվարին կայանալիք հանդիպումներին:  «Արքայական» ակումբը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում մրցելու է «Նումանսիայի» հետ: Լա Լիգայում «Ռեալի» մրցակիցը կլինի «Սելտան»: Հարցականի տակ է նաև հարձակվողի մասնակցությունը «Վիլյառեալի» և «Դեպորտիվոյի» հետ դիմակայություններում 

Բենզեման բաց է թողել այսօրվա մարզումը և բուժզննում է անցել, որպեսզի պարզ դառնա վնասվածքից վերականգնվելու իրական ժամկետները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА