ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը վստահ է, որ կհաղթի 2020 թվականի ընտրություններին

31.12.2017 18:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը վստահ է, որ կհաղթի 2020 թվականի ընտրություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հաճախ կարելի է բողոքներ լսել լրագրողների հասցեին՝ իր անձի քննադատության համար: Նա լրատվամիջոցներին մեղադրում է այն բանի համար, որ վերջիններս անճշմարիտ տեղեկատվություն են տարածում իր մասին: Washington Post-ի եւ ABC News-ի ընթերցողների շրջանում հարցման համաձայն՝ ամերիկացիների 52%-ը եւս կարծում է, որ լրատվամիջոցները կեղծ լուրեր են հրապարակում երկրի ղեկավարի մասին, հաղորդում է USA.one-ը:

Գարո Փայլանը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Միեւնույն ժամանակ, Թրամփը վստահ է, որ հաջորդ ընտրություններին, որոնք տեղի կունենան 2020 թվականին, հենց  լրատվամիջոցները կօգնեն իրեն վերընտրվել:

The New York Times- ին տված հարցազրույցում նախագահն ասել է, որ լրատվամիջոցները չեն կարող ապրել առանց իրեն: Եթե նա դուրս գա քաղաքական ասպարեզից, ըստ Թրամփի, բոլոր լրատվամիջոցների վարկանիշներն կտրուկ կիջնեն:

Թրափմը կարծում է, որ թերթերում եւ հեռուստատեսային ծրագրերում իր մասին նույնիսկ բացասական, հիշատակումը նպաստում է լրատվական գործակալությունների վարկանիշի աճին: Այնուամենայնիվ, անգամ մինչեւ ներկայիս նախագահի քաղաքական կարիերայի սկիզբը ԶԼՄ-ները շատ բարձր ցուցանիշներ ունեին, գրում է USA.one-ը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА