ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ են աստղերն ուտում նախաճաշին. հայտնիներն ու նրանց առավոտյան ճաշացանկը

01.01.2018 11:10 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ են աստղերն ուտում նախաճաշին. հայտնիներն ու նրանց առավոտյան ճաշացանկը

Շատ աստղեր պարզապես հիասքանչ տեսք ունեն: Ո՞րն է նրանց գաղտնիքը: Ամեն ինչ պարզ է. ճիշտ սնունդ և կանոնավոր մարզումներ: Հայտնի է, որ նախաճաշը սնունդի ընդունման կարևորագույն ժամանակահատվածն է: onedio.ru-ն առաջարկում է պարզել, թե ինչ են ուտում հայտնիները նախաճաշին:

Ի՞նչ չի կարելի տանել Վրաստան․ ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է

Քիմ Քարդաշյան

Ձվածեղ՝ հնդկահավի մսից պատրաստված նրբերշիկներով, ապխտած Գաուդա պանիր և հունական յոգուրտ՝ հապալասով: 

Քելլի Օսբորն

Երկու ձվի սպիտակուցներ, ցածր յուղայնությամբ պանիր կամ փաթիլներ՝ կաթով: 

Շաքիլ Օ’Նիլ

Սպիտակուցային ձվածեղ և մեկ բաժակ թարմ քամած նարնջի հյութ: 

Քրիստինա Թեյգեն

Մոդելը և ամուսինը՝ Ջոն Լեջենդը նախաճաշին ուտում են ձվածեղ և հնդկահավի միս, ինչպես նաև ավոկադո: 

Ջասթին Թիմբերլեյք

Երգիչը մի անգամ պատմել է, որ երկու անգամ է նախաճաշում: Առաջին նախաճաշին ուտում է նուշի յուղով վաֆլիներ, իսկ երկրորդ նախաճաշին (մարզվելուց հետո) ձու կամ սպիտակուցային կոկտեյլ: 

Բրուքլին Դեքեր

Ֆոտոմոդելը նախաճաշին ուտում է հունական յոգուրտ՝ տարբեր հատապտուղներով և սպիտակուցային ձվածեղ: 

Բլեյք Լայվլի

Նախքան նախաճաշելը դերասանուհին ջուր է խմում: Իսկ հետ ուտում է կոկոսի յուղով պատրաստված ձու և բանջարեղեն: 

Ջենիֆեր Լոուրենս

Դերասանուհին նախաճաշին պիցցա է ուտում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА