ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալական գյուղը 2000 եվրո է առաջարկում յուրաքանչյուրին՝ այնտեղ բնակվելու համար

01.01.2018 13:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իտալական գյուղը 2000 եվրո է առաջարկում յուրաքանչյուրին՝ այնտեղ բնակվելու համար

Իտալական Լիգուրիա մարզում գտնվող Բորմիդա գյուղի ղեկավարությունը 2000-ական եվրո կվճարի յուրաքանչյուրին, ով կտեղափոխվի բնակվելու այնտեղ: Գյուղի նոր բնակիչներն այնտեղ կկարողանան տուն վարձել շաբաթական 12.5 եվրոյով:

Ինչպես ներկայացնում է Bigpicture.ru-ն, լեռնային գյուղական համայնքը գտնվում է Իտալիայի հյուսիսարևմտյան շրջանում՝ Ջենովայից 80 կմ հեռավորությամբ: Բնակավայրը գտնվում է բարձր լեռնային գոտում, ինչի շնորհիվ օդն այդտեղ չափազանց մաքուր է:

Գյուղը հիմնադրվել է Միջնադարում և կարող է պարծենալ զարմանահրաշ տեսարաններով և հնագույն ճարտարապետական հուշարձաններով:

Այստեղ ընդամենը 394 մարդ է բնակվում: Այն կանգնած է հերթական իտալական ուրվական-քաղաքը դառնալու վտանգի առաջ: Շատերը Բորմիդայից հեռացել են աշխատանք փնտրելու:


Սկրիպալների թունավորման համար կասկածվող ռուսներն ամիսներ առաջ ձերբակալվել են Նիդեռլանդներում. Bellingcat միջազգային խումբ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА