ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՏՄ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ է մտել. ո՞ւմ խնդիրները այն կհեշտացնի

02.01.2018 10:27 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԵՏՄ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ է մտել. ո՞ւմ խնդիրները այն կհեշտացնի

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 11-ի Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը:

2018 թ. 7 ամսվա ընթացքում հավաքագրվել է այնքան ավել գումար, որքան նախատեսված էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում. ՊԵԿ նախագահ

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ երկրները վավերացրել էին ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին համաձայնագիրը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներպետական ընթացակարգերի իրականացման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ  են միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու համար, ծանուցում էին ուղարկել :

Միեւնույն ժամանակ 2017 թվականի ապրիլի 11-ի Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել 2009-ի նոյեմբերի 27-ի Մաքսային միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, ինչպես նաեւ մաքսային իրավական հարաբերությունները կարգավորող եւ Մաքսային միության փուլում կնքված մի շարք միջազգային համաձայնագրերը:

Ղազախստանի մաքսային բրոքերների ասոցիացիայի խորհրդի նախագահ Գենադի Շեստակովի խոսքով՝ 2018 թվականի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը կհեշտացնի բեռների մաքսային ձեւակերպման կարգը եւ առաջին հերթին կհեշտացնի արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) բարեխիղճ մասնակիցների աշխատանքը:

 «Կհեշտանա հայտարարելու կարգը, քանի որ ներկայումս մենք հռչակագիրը ներկայացնում ենք միայն էլեկտրոնային ձեւով: Էլեկտրոնային տարբերակը նախատեսում է հեռակա կարգով հայտարարություն ներկայացնելը, առանց փաստաթղթեր տրամադրելու: Այսինքն, գործում է վստահության համակարգ», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է նա:

Ըստ նրա, եթե ստուգումների ընթացքում պարզվի, որ Արտաքին տնտեսական գործունեության որեւէ անդամ մաքսային մարմինների վստահությունը չարաշահում է եւ «ինչ-ինչ կերպով մանիպուլյացիայի է ենթարկում ապրանքներն ու թվերը», ապա նա լրացուցիչ պարտավորություններ կունենա թղթային փաստաթղթեր տրամադրելու, ստուգումների, փորձաքննությունների եւ այլնի վերաբերյալ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА