ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թեհրանում անկարգությունների ընթացքում երեք օրում 450 մարդ է ձերբակալվել

02.01.2018 19:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թեհրանում անկարգությունների ընթացքում երեք օրում 450 մարդ է ձերբակալվել

Շաբաթ օրվանից Իրանի մայրաքաղաք Թեհրանում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 450 մարդ: Այս մասին իրանական ԻՐՆԱ գործակալությանը հայտնել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Ալի Ասգար Նասերբախտը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նրա խոսքով՝ «200 մարդ ձերբակալվել է շաբաթ օրը, 150 մարդ՝ կիրակի, մոտ 100 մարդ էլ՝ երկուշաբթի օրը»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում:

Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Մինչդեռ Իրանի պետական հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի հետևանքով մահացել է 20 մարդ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը:

Ճապոնիայում շոգի հետևանքով 30 մարդ է մահացել


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА