ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նորից ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

02.01.2018 18:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նորից ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Սահմանադրական դատարանը համաձայնել էերկրի նախագահ Իգոր Դոդոնի ժամանակավոր հեռացման վերաբերյալ Մոլդովայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների միջնորդությանը, որը ներկայացվել էր 2017-ի դեկտեմբերի 28-ին։

Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Նրա հեռացումը անհրաժեշտ է նոր նախարարների նշանակման գործընթացի արգելաբացման համար, հայտնում է Point.md-ը։

Սահմանադրական դատարանի դատավորները հաստատել են, որ նախագահը իրավունք ունի միայն մեկ անգամ հրաժարվել կառավարության անդամի թեկնածության հաստատումից։ Եթե վարչապետը երկրորդ անգամ նույն թեկնածությունը առաջադրի, նախագահը պարտավոր կլինի ընդունել այն։

Սահմանադրական դատարանի դատավորները հայտնել են, որ նախագահը գիտակցաբար է հրաժարվել նախարարների թեկնածությունների հաստատումից ու հայտարարել են, որ նա ժամանակավորապես ունակ չէ կատարել իր ծառայողական պարտականությունները։

Այսպիսով, նոր նախարարների նշանակման մասին հրամանագրերը ստորագրվելու են վարչապետ Պավել Ֆիլիպի կամ խորհրդարանի խոսնակ Ադրիան Կանդուի կողմից։

Հիշեցնենք, որ նախագահ Իգոր Դոդոնը ստորագրել է հրամանագրեր հինգ նախկին նախարարների ու մեկ փոխվարչապետի պաշտոնանկության մասին, բայց նա երկրորդ անգամ մերժել է այդ պաշտոններում առաջադրված նոր թեկնածությունները, որոնք իշխող կոալիցիան էր ներկայացրել։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА