ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունվարի 1-ից Վրաստանում արգելվելու է աջակողմյա ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը

02.01.2018 22:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունվարի 1-ից Վրաստանում արգելվելու է աջակողմյա ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը

Հունվարի 1-ից Վրաստանում արգելվելու է աջ ղեկով մեքենաներում ղեկի տեղափոխությունը։ Այն մեքենաները, որոնց ղեկն արդեն տեղափոխված է, տեխնիկական զննում են անցնելու մյուս մեքենաների հետ հավասար պայմաններով, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները. UNICEF

Միաժամանակ աջ ղեկով մեքենաների հանդեպ որեւէ այլ լրացուցիչ պահանջ չի ներկայացվում, լուսարձակների լուսավորության կարգավորումից բացի։

Արդեն հայտնել են, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննումը Վրաստանում պարտադիր է դառնալու 2018-ի հունվարի 1-ից։

Աջակողմյա ղեկով մեքենաների հայաստանցի սեփականատերերը այլեւս չեն կարողանա Վրաստանում մեքենաների ղեկը աջից ձախ տեղափոխել այնպես ինչպես նախկինում էին անում անհրաժեշտության դեպքում։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА