ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018-ի հունվարի 1-ից եւ հետագա տարիներին թանկացման ենթակա ապրանքների ցանկը

03.01.2018 11:21 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
2018-ի հունվարի 1-ից եւ հետագա տարիներին թանկացման ենթակա ապրանքների ցանկը

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանան մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկերը: Դա կարող է հանգեցնել այդ ապրանքատեսակների գների թանկացմանը: Մասնավորապես, ավելանալու են ծխախոտի, ոգելից խմիչքի, բենզինի, սեղմված գազի ակցիզային հարկերը:

Մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել. ՊԵԿ նախագահ

Որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը թանկանալու է շարունակաբար՝ մինչև 2021 թվականը:

Պաշտոնական թվերով, սպիրտային խմիչքների մեկ լիտրի համար 2018 թվականի հունվարից սահմանվելու է 725 դրամ ակցիզային հարկ՝ ներկայիս 550 դրամի փոխարեն: 2019-ին այդ դրույքաչափը դարձյալ կբարձրացվի՝ կազմելով մեկ լիտրի համար 835 դրամ, 2020-ին՝ 960 դրամ, իսկ 2021 թվականին՝ 1100 դրամ:

Վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմերի համար հաջորդ տարվա հունվարից մեկ լիտրի դեպքում սահմանվելու է 3970 դրամ ակցիզային հարկ, 2019-ին՝ 4560 դրամ, 2020-ին՝ 5250 դրամ, իսկ 2021-ին՝ 6035 դրամ:

Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը ևս մինչև 2021 թվականը շարունակաբար բարձրանալու է: Այսպես, 2018 թվականի հունվարին ծխախոտի արտադրությունը 1000 հատի հաշվով հարկվելու է 7275 դրամ ակցիզային հարկով՝ ներկայիս 5500 դրամի փոխարեն: 2019 թվականին դրույքաչափը կկազմի 8370, 2020-ին՝ 9625, իսկ 2021 թվականին՝ 11070 դրամ:

Սեղմված բնական գազի համար ներկայում սահմանված է հետևյալ դրույքաչափը՝ 1000 խմ համար 8330 դրամ: 2018 թվականի հունվարի մեկից սեղմված բնական գազի ակցիզային հարկը 1000 խմ համար կկազմի 23 000 դրամ:

Բենզինի մեկ տոննայի համար այսօր սահմանված է 25 000 դրամ ակցիզային հարկ, իսկ 2018 թվականի հունվարի մեկից այն կկազմի 40 000 դրամ:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում մի շարք հարկատեսակների դրույքաչափերը ԵՏՄ անդամ երկրների սահմանած դրույքաչափերից ավելի ցածր են,  պետք է շարունակաբար բարձրանան և 2021 թվականին համապատասխանեցվեն ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերին:

Կանխատեսում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման չափով վերոնշյալ ապրանքների գների թանկացում է լինելու: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА