ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական սպորտի աստղերի զավակները (ֆոտո)

03.01.2018 12:32 ՍՊՈՐՏ
Հայկական սպորտի աստղերի զավակները (ֆոտո)

Հայաստանի հավաքականի շախմատիստ, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի 3-ամյա որդի Սարգիսը ծնվել է 2014 թվականի դեկտեմբերի 13-ին:

Ռոնալդու․ Կենտրոնացած ենք փլեյ-օֆֆի վրա (ֆոտո)

Գաբրիել Սարգսյանն ու նրա կինը՝ Լիանան, ամուսնացել էին 2013 թվականին, իսկ նրանց հարսանիքի քավորը ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն է:

Գրոսմայստերը դեռեւս չի կողմնորոշվել որդու ապագա մասնագիտության հարցում: Կդառնա չեմպիոնի որդին շախմատիստ, թե ոչ, ծնողները դեռ չեն որոշել: Գաբրիել Սարգսյանը դեմ չէ, որ որդին գնա իր ճանապարհով: Դրան հակառակ, թոռնիկի շախմատիստ դառնալուն դեմ է Գաբրիել Սարգյանի մայրը:

Չեմպիոնի որդին դեռեւս շախմատ խաղալ չգիտի: Բայց մեծ հետաքրքրությամբ հետեւում է, թե ինչպես է հայրը խաղում: Սիրում է հորը տեսնել շախմատի խաղատախտակի առջեւ: Արդեն կարողանում է մայրիկի օգնությամբ ճիշտ դասավորել խաղաքարերը:

Սարգիսը սիրով ցուցադրեց շախմատի խաղատախտակի առջեւ իր ունակությունները՝ խաղաքարերը դասավորելը, քայլ անելն ու խաղատախտակի վրայից քարերը շրջելը, դրան զուգահեռ նաեւ մի քանի լեզուներով հաշվելու, արտասանելու հմտությունները:  

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի որդին՝ 4-ամյա Աշոտը հստակ կողմնորոշվել է ապագա մասնագիտության հարցում՝ դառնալու է չեմպիոն «ստանգիստ»՝ մայրիկի պես: Վերջին երկու տարիներին Աշոտը հասցրել է սովորել չեմպիոն մայրիկի ներկայությանը եւ մշտապես Հռիփսիմեի հետ մարզադահլիճում գտնվելը, քանի որ որակազրկման պատճառով Հռիփսիմեի մասնակցությունը միջազգային մրցաշարերում կասեցված էր: Արդեն այս տարվա մայիսից Եվրոպայի չեմպիոնը կվերադառնա մրցահարթակ, ինչը մի փոքր վախեցնում է փոքրիկ Աշոտին. 4-ամյա տղան չի ցանկանում կրկին մորը բաց թողնել երկար ուսումնամարզական հավաքների եւ մրցումների:

Աշոտիկն արդեն շատ վստահ կարողանում է բարձրաձնել իր խաղալիք ծանրաձողը՝ նույնությամբ կրկնելով պոկումի եւ հրման դիրքերը, ծանրաձողը գլխավերեւում ճիշտ պահելու կեցվածքը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը՝ իսպանական «Լեգանեսում» (ֆոտո)

Հռիփսիմե Խուրշուդյանը դեմ չէ, որ որդին դառնա ծանրորդ:

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, 2017 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկների շարքում ընդգրկված Հովհաննես Բաչկովի ավագ որդին՝ 2,5-ամյա Սերգեյը չեմպիոն հայրիկի մարզումների ամենօրյա հետեւողն է: Գյումրիում անցկացվող մարզումներին գրեթե ամեն օր որդու հետ է գնում մարզադահլիճ: Չեմպիոն հայրը միտումնավոր չի տանում որդուն մարզումների, փոքրիկ Սերգեյն է իր ցանկությամբ գնում հոր հետ, հետեւում ամբողջ մարզումային ընթացքին եւ փորձում կրկնել այն ամենը, ինչ անում է հայրը: Սիրում է բռնցքամարտի պարկին հարվածել:

2017 թվականի սեպտեմբերի 22-ին ծնվեց նաեւ Հովհաննես Բաչկովի երկրորդ որդին: Բայց երկրորդ որդու նախասիրությունները դեռ հայտնի չեն:

Բռնցքամարտի կանանց 48 կգ քաշայինների Ռուսաստանի կրկնակի չեմպիոն,  քիկբոքսինգի Ռուսաստանի չեմպիոն Գայանա Պանյանի 3-ամյա դուստր Յանան ապագա մարզուհի է: Քանի որ չեմպիոն մոր անձնական մարզիչը հայրն է, մարզական ընտանիքում ծնված աղջիկը օրվա մեծ մասն անցկացնում է բռնցքամարտի մարզադահլիճում: Եթե նույնիսկ բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի հետ մայրը մեկնում է ուսումնամարզական հավաքների,  Յանան նրան հավաքներին էլ է ուղեկցում:

Ռուսաստանի կանանց հավաքականի աղջիկներն ամեն օր սիրով ընդունում են փոքրիկ Յանային, զբաղեցնում, մինչ մայրը մարզվում է, սովորեցնում նաեւ բռցքամարտի նրբությունները: Ինքը՝ Գայանա Պանյանը աղջկա ապագա մասնագիտության ընտրության հարցը որոշել է թողնել դստեր ցանկությանը: Դեմ չի լինի, եթե որոշի մոր հետքերով գնալ, բայց նաեւ կուզենար աղջկան տեսնել պարուհու կամ երգչուհու դերում:

Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար

news.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА