ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրազդանում 40-ամյա կինը լոգարանում ծննդաբերել է, երեխային թողել զուգարանակոնքի մեջ. երեխան մահացել է, կինը՝ դատապարտվել

03.01.2018 14:26 ԻՐԱՎՈՒՆՔ
Հրազդանում 40-ամյա կինը լոգարանում ծննդաբերել է, երեխային թողել զուգարանակոնքի մեջ. երեխան մահացել է, կինը՝ դատապարտվել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 40-ամյա կինը մեղավոր է ճանաչվել իր նորածին երեխային սպանելու համար առաջադրված մեղադրանքում։ Դատարանի վճռով՝ կինը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հայաստանցի կինը 50/50-ով հայ կանանց է մատակարարել թուրքերին

Ըստ դատական ակտի՝ 40-ամյա կինն ամուսնալուծված է եղել, խնամքին երկու անչափահաս երեխաներ ունի, չի աշխատում, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2017թ. Մայիսին Հրազդանում՝ կանաչապատ հատվածում` խոտերի վրա, թղթե արկղի մեջ` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Օրեր անց ոստիկանները կնոջը բերման են ենթարկել, ով խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրն առավոտյան, իր բնակարանի լոգարանում, առանց բժշկական միջամտության՝ ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Նույն օրը նորածնի դին փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակով, դրել թղթե արկղի մեջ, այնուհետև` երեխայի դին տեղափոխել է Հրազդան քաղաքի անտառային կանաչապատ տարածք, և դնելով խոտերի մեջ, հեռացել է:

Նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով այն բանի համար, որ նա բնակարանի լոգարանի զուգարանագոգին նստած, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնության, ծննդաբերել է արական սեռի երեխա, և երեխայի ճիչը լսելով ու համոզված լինելով, որ երեխան կենդանածին է, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ` ծննդաբերությունից անմիջապես հետո, գտնվելով խիստ հուզմունքի վիճակում և տրավմատիկ հոգեվիճակում, նորածնին մեկ ժամից ավելի անօգնական, առանց խնամքի և կերակրելու՝ թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, որի արդյունքում մեխանիկական շնչահեղձության` շնչառական ուղիներն օտար մարմիններով` հեղուկով, այդ թվում` պտղաջրերով փակվելու հետևանքով էլ վերջինս մահացել է, որից հետո` 2-3 օր անց, ստվարաթղթե արկղով` պոլիէթիլենային տոպարկի մեջ դրված, նորածնի դին տեղափոխել է անտառապատ տարածք ու դնելով թփերի մոտ` հեռացել է:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА