ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկելու եզակի զոնդ՝ Արեւը հետազոտելու համար

03.01.2018 13:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱՍԱ-ն տիեզերք է ուղարկելու եզակի զոնդ՝ Արեւը հետազոտելու համար

ՆԱՍԱ-ի գիտնականները մտադիր են տիեզերք ուղարկել իր տեսակի մեջ եզակի զոնդ, որի նպատակն է լինելու հետազոտել Արեւը, դրա մակերեսն ու շրջակայքը։ Նոր տիեզերական սարքը մասնագետները գործարկելու են Parker Solar Probe տիեզերական առաքելության շրջանակում։ Նոր զոնդի շնորհիվ գիտնականները կկարողանան ստանալ պատասխաններ մարդկությանը վաղուց հետաքրքրող հարցերի մասին,- հայտնում է Vistanews-ը։

«Անկախությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն և նշանակություն է ստանում հայ ժողովրդի համար»․ ՀՀ դեսպան

Փորձագետները մեկնաբանել են նոր տիեզերական զոնդը՝ ասելով, որ գիտությունը տեղում չի դոփում։ Մինչեւ Արեւ առավելագույն հեռավորությունը մի քանի անգամ կկրճատվի, ինչը դեռ 10 տարի առաջ անհավանական էր թվում։ Բացի դրանից նոր զոնդը պաշտպանված է հատուկ նյութի 11 սանտիմետրանոց շերտով։ Դա թույլ է տաիս սարքին չայրվել բարձր ջերմաստիճանից՝ Արեւին մոտենալու ժամանակ։ Ըստ ՆԱՍԱ-ի մասնագետների վստահեցումների՝ տիեզերակայանը կանցնի  մեր համակարգի կենտրոնի մակերեսից 6․4 մլն կիլոմետր հեռավորության վրա։ Այդ հեռավորությունը այնքանով ռեկորդային է, որ  գերազանցի առավելագույն մոտեցումը Մերկուրիին։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА