ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեշիքթաշի գլխավոր մարզիչ. Իմ սիրելի ֆուտբոլիստն Արաս Օզբիլիսն է

03.01.2018 14:39 ՍՊՈՐՏ
Բեշիքթաշի գլխավոր մարզիչ. Իմ սիրելի ֆուտբոլիստն Արաս Օզբիլիսն է

Թուրքական «Բեշիքթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մասին.

ԹՈՓ-10. FIFA19-ում ամենաբարձր ռեյտինգ ունեցող ֆուտբոլիստները

«Արազը հիանալի հումորով օժտված մարդ է և իմ ամենասիրելի ֆուտբոլիստը թիմում: Հեշտ եմ կատակում նրա հետ: Հատկապես դա օգտակար է հանդերձարանում: Նրա միջոցով կարողանում եմ խոսել ու մտերմանալ այլ արտասահմանցի ֆուտբոլիստների հետ, ովքեր այնքան էլ շփվող չեն»,- մարզչի խոսքերը մեջբերում է «Haberler»-ը:

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներում շատ են խոսում այն մասին, որ հայ կիսապաշտպանն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել «Բեշիքթաշը» և տեղափոխվել Ղազախստան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА