ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկ տարի անց Բուլղարիան կմիանա՞ Եվրագոտուն

03.01.2018 18:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկ տարի անց Բուլղարիան կմիանա՞ Եվրագոտուն

Բուլղարիան հետաքրքրված է հնարավորինս շուտ Եվրագոտուն միանալով: Օպտիմալ առումով դա տեղի կունենա մինչև 2019 թ. վերջ, իսկ հանգամանքների հաջող դասավորության դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին կամ կեսին: Այս մասին հայտարարել է ֆինանսիստ Կոլյո Պարամովը, հայտնում է rus.bg-ն. «Արժույթի խորհրդի գործունեությունը վերջին մի քանի տարիներին արգելակում է բուլղարական տնտեսությունը: Դրա պտճառով երկիրը պահուստ է պահում 22-24 մլրդ լև, որոնք չեն գործում: Բուղարիան չի օգտվում Եվրոպական կենտրոնական բանկի ֆինանսավորման հնարավորություններից, այդ պատճառով բարձր տոկոսներ է վճարում վարկերի համար: Բուլղարիայում հիպոտեքային վարկերի տոկոսադրույքները 4.5-7.5 են, Մեծ Բրիտանիայում 1.25%, Գերմանիայում՝ 1.75%»,- ասել է Պարամովը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին էքսպրես-վարկեր տրամադրող 73 ֆիրմաներ անհավանական փող են վաստակել բուլղարացիների հաշվին, իսկ բանկային համակարգում շատ ազատ փող է շրջանառվում. «Եվրագոտուն միանալուն զուգահեռ հավասարվում են ներքին վարկավորման հնարավորությունները, ինչը զարկ կտա տնտեսությանը»,- կարծում է Պարամովը:

Մակունցը չի մեկնաբանում Օրբելյանին աշխատանքից ազատելու լուրերը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА