ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանի խոսքով` Իրանում կայունությունը կարեւոր է Անկարայի համար

03.01.2018 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանի խոսքով` Իրանում կայունությունը կարեւոր է Անկարայի համար

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիի հետ և աջակցություն հայտնել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի գնահատման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Daily Sabah պարբերականը՝ հղում անելով վարչակազմի աղբյուրին:

Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին քրդական ուժերին աջակցելու համար

Էրդողանն ասել է, որ ինքը համաձայն է Ռոուհանիի հայտարարության հետ, որում Իրանի նախագահն ընդունել է քաղաքացիների՝ իրենց բողոքն արտահայտելու իրավունքը՝ կոչ անելով ակցիաների մասնակիցներին չխախտել օրենքներն այդ ընթացքում:

Դրանից բացի, Թուրքիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ կայունությունն ու հանգստությունն Իրանում կարեւոր են Անկարայի համար:

Ռոուհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Էրդողանին աջակցության համար եւ հույս հայտնել, որ բողոքի ցույցերը կավարտվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում:

Վերջին տվյալների համաձայն՝ ցույցերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Մինչդեռ Իրանի պետական հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերի հետևանքով մահացել է 20 մարդ:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, շաբաթ օրվանից Թեհրանում անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 450 մարդ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը:

Իրանում անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին երկրի խորհրդարանը կարող է չեղարկելէլեկտրաէներգիայի եւ ջրի գների բարձրացումը. այս հարցը խորհրդարանականները կքննարկեն առաջիկա օրերին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА