ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորվեգիան դադարեցնում է զինամթերքի արտահանումը ԱՄԷ

03.01.2018 19:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նորվեգիան դադարեցնում է զինամթերքի արտահանումը ԱՄԷ

Նորվեգիան դադարեցրել է զենքի եւ զինամթերքի արտահանումը Միացյալ Արաբական Էմիրություններ՝ որոշումը «խիստ նախազգուշական միջոց» անվանելով, որը հիմնված է «Եմենի իրավիճակի համապարփակ գնահատանի վրա»: Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան երեք տարի շարունակ Եմենում պայքարում է հուսի ապստամբների հետ: ԱՄԷ-ն կոալիցիայի մաս է կազմում:

Կիբերհարձակումներ Ինտերնետ սարքերի միջոցով. զգուշացումներ և խորհուրդներ

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սորեիդեն հայտարարել է, որ Նորվեգիայից արտահանվող զենքի՝ Յեմենում օգտագործման մասին որեւէ տեղեկություն չունի, սակայն  «մեծ խնդիր կա» հումանիտար ճգնաժամի պատճառով:

Նա հավելել է, որ 2010 թվականից ի վեր Նորվեգիան թույլատրել է զենքի եւ զինամթերքի վաճառքը ԱՄԷ-ին: Վաճառքի կասեցման մասին որոշումը կայացվել է դեկտեմբերի 19-ին, ինչի մասին հայտարարվել է երեքշաբթի օրը՝ հունվարի 3-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА