ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի որոշ քաղաքներում ցույցերը խաղաղ են եւ ոչ բազմամարդ

03.01.2018 20:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի որոշ քաղաքներում ցույցերը խաղաղ են եւ ոչ բազմամարդ

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ խոսքով`չնայած Իրանի Խուժաստան նահանգի որոշ քաղաքներում՝ Ահվազում, Դիզֆուլում եւ Շուշտարում բողոքի ցույցեր կան, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա. «Ցույցերը խաղաղ են, այնքան էլ բազմամարդ չեն, սկսվում են երեկոյան եւ մեկ-երկու ժամից՝ ավարտվում։ Քաղաքներում հատուկ միջոցառումներ նկատելի չեն։ Կենտրոնական հրապարակնեում կան ոստիկանության ուժեղացված պարեկախմբեր՝ առանց հատուկ տեխնիկայի եւ միջոցների, որոնք չեն միջամտում գործընթացներին՝ իրականացնելով պասսիվ վերահսկողություն։ Ընդհանուր առմամբ, տեսողական գնահատականով իրավիճակը կառավարելի է թվում, որեւէ խուճապային տրամադրություն նկատելի չէ։ Շատերը համոզված են, որ արտասահմանյան ԶԼՄ-ներով իրավիճակի ուռճացում է տեղի ունենում՝ հատկապես Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի ջանքերով»,-նշում է իրանագետը։

Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ պատժամիջոցները մարդու իրավունքների նկատմամբ անարգանք է անվանել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА