ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արքայազն Հարրիի հարսանիքը Անգլիային կբերի 500 միլիոն ֆունտ

03.01.2018 20:48 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արքայազն Հարրիի հարսանիքը Անգլիային կբերի 500 միլիոն ֆունտ

 Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի՝ այս տարվա մայիսին կայանալիք հարսանիքը Բրիտանիայի տնտեսությանը մոտ 500 միլիոն ֆունտ ստերլինգ կբերի:

«Գառնի առողջության կենտրոնի» տնօրենի նախկին պաշտոնակատարը յուրացրել է 2 միլիոն 330 հազար դրամի բժշկական սարքավորումներ (Տեսանյութ)

Բրիտանիայի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ Հարրիի ավագ եղբոր՝ Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի, 2011 թվականի ապրիլին կայացած հարսանիքը նախորդ ամսվա համեմատ զբոսաշրջիկների հոսքը ավելացրել էր 350 հազարով. Brand Finance-ի բիզնես խորհրդատուները 2018 թվականի մայիսի համար նույն կանխատեսումներն են անում:

Հարսանիքը, ընդհանուր առմամբ, երկրին մոտ 500 միլիոն ֆունտ կբերի. «Մենք կարծում ենք, որ մոտ 200 միլիոն ֆունտ կստացվի զբոսաշրջության ոլորտից»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Դեվիդ Հեյը: Նրա խոսքով՝ ավելի քան 150 միլիոն կստացվի երեկույթներից ու տոնակատարություններից եւ եւս 50 միլիոն՝ հուշանվերների վաճառքից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА