ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնարավոր է՝ Playboy-ը հրաժարվի ամսագրի տպագիր տարբերակից

03.01.2018 22:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հնարավոր է՝ Playboy-ը հրաժարվի ամսագրի տպագիր տարբերակից

Հնարավոր է՝ Playboy-ի հրատարակիչները հրաժարվեն տղամարդկանց ամսագրի տպագիր տարբերակի թողարկումից: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Google-ը սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության հավելված գործարկեց

«Նախկինում մենք գուցե կարողանում էինք (ամսագրի) վնասներն արդարացնել: Բայց ես համոզված չեմ, որ տպագրությունը լավագույն միջոցն է ապագայում կոնտենտը մեր սպառողներին հասցնելու համար»,-  ասել է Playboy Enterprises-ի ղեկավար Բոն Քոնը: Նա հավելել է, որ ղեկավարությունը մտադիր է կենտրոնանալ «Playboy-ի աշխարհ» ապրանքանիշի վրա, որն «ավելի ընդարձակ է, քան ոչ մեծ տպագիր պարբերականը»:
Պարբերականի տեղեկություններով՝ Playboy Enterprises ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆերնի ժառանգներից բաժնետոմսերի 35 տոկոսը գնելու շուրջ, որը մահացել է 2017 թվականի սեպտեմբերին: Աղբյուրները հայտնում են, որ ընկերությունը գործարքի իրականացման համար կարող է մոտ 100 մլն դոլար հատկացնել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА