ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նադեժդա Բաբկինան տպավորվել է Գառնու տաճարի շքեղությամբ

03.01.2018 22:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նադեժդա Բաբկինան տպավորվել է Գառնու տաճարի շքեղությամբ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այդ թանգարանի շքեղությամբ հիանալու, հայ-ռուսական մշակութային կապերի ընդլայնման, ինչպես նաև Ամանորը Հայաստանում անցկացնելու նպատակով Երևանում է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, «Русская песня» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նադեժդա Բաբկինան: Իրեն ուղեկցող անձանց` թատրոնի գործադիր տնօրեն Անդրեյ Սոբյանինի և ՌԴ Կեմորովոյի մարզի փոխմարզպետ Ելենա Պախոմովայի հետ Ն. Բաբկինան «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր:

«Պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել». բաց նամակ վարչապետին

 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի, տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են հուշարձանի տարածքում` ծանոթացել մեր մշակութային ժառանգության գոհարներից մեկի պատմությանը, ապա տաճարի ներսում ունկնդրել դուդուկի անզուգական հնչյունները: Հայկական հոգևոր երաժշտությամբ տպավորված ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Նադեժդա Բաբկինան ինքն էլ կատարումով է հանդես եկել:

Այցի ավարտին «Русская песня» թատրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը նշել է, որ առաջին անգամ է Գառնիում և ստացած տեղեկատվությունն այնքան բովանդակալից է, որ դժվարանում է խոսել տպավորությունների մասին: 
«Ինձ դուր է գալիս, որ դուք այստեղ ապրում ու այս ամենի մասին պատմում եք սիրով ու հուզմունքով: Իմ ամենագլխավոր տպավորությունը, որ Ամանորը անցկացնում եմ Հայաստանում, որտեղ մարդիկ այն նշում են ուրախ, երգում են, ուրախանում», -իր խոսքում մասնավորապես նշել է Ն. Բաբկինան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА